Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #25

Այս ամիս քննարկում ենք կանանց իրավունքները,նրանց առաջացումը և այլն։ Այդ շրջանակում Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլոր ուսուցիչներին մասնակցելու « Սուֆրաժիշտ » ֆիլմի քննարկմանը: 

  • Հանդիպման օրը՝ մարտի 22, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման օրակարգը

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Կրթահամալիրի ուսուցիչներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր։

Կանանց իրավունքներ, ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն։

Կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ մարմնական ամբողջականության ու ինքնուրույնության իրավունքը, սեռական բռնությունից զերծ լինելու իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը, ընտանեկան իրավունքը, աշխատելու իրավունքը, արդար աշխատավարձի իրավունքը, վերարտադրողական իրավունքները, սեփականության իրավունքը և կրթություն ստանալու իրավունքը։

Քննարկվող ֆիլմի մասին․

Ֆիլմը նվիրված է 19-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում սկիզբ առած կանանց համար ընտրական իրավունք փնտրող ընտրազանգվածների շարժմանը։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի

Շնորհավորում ենք կանանց և մաղթում ենք,որպեսզի միշտ տեղեկացված լինեն իրենց իրավունքներից։

Հիմնական հոդված՝ Կանանց ընտրական իրավունք։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s