Մի ֆիլմադարանի պատմություն

Ի՞նչից սկսվեց ակումբի միտքը․․․․․ե՞րբ․․․․ո՞րտեղ․․․․․այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները կգրեմ այս ամփոփման մեջ։

  • Սիրու՞մ ես ֆիլմեր դիտել
  • Ի՞նչ հաճախականությամբ ես ֆիլմեր դիտում, որքա՞ն մեծ է կինոյի տեղը քո կյանքում
  • Որո՞նք են սիրածդ ֆիլմերը, ռեժիսորները

Կարո՞ղ ես պատասխանել այս հարցերին,թե՞ դժվարանում ես։ Դու ճիշտ տեղում ես հայտնվել,ես քեզ կօգնեմ կողմնորոշվել, իմ կրտսեր կամ ավագ կինոման ընկեր՝ սա է ակումբի նպատակներից մեկը։

Քանի որ ես ֆիլմ դիտել շատ եմ սիրում և ունեմ իմ անձնական մեծ ցուցակը, սակայն ոչ մի տեղ այն հրապարակված ,պահպանված չի և այն վերհիշելու, համալրելու,քննարկելու,խորհուրդ տալու,կիսվելու համար նախատեսված հարթակ չկար՝ միտքն այցելեց ինձ։ Իսկ ինչու՞ չլինի ֆիլմադարան,որտեղ ցանկացողները կգտնեն ըստ ժանրերի ֆիլմեր, կկարողանան ծանոթանալ կարճ նկարագրության հետ և կգրանցեն դիտած ֆիլմերը, կկիսվեն խորհուրդներով, կքննարկենք այն միասին։Ինքս շատ եմ սիրում տարբեր ժանրերի ֆիլմեր, հատկապես հոգեբանական թրիլլեր,դրամա համակցությունը։

Չշեղվեմ, շարունակեմ պատմությունս՝ 2020 թվականն էր, մարտ-ապրիլ ամիս,գրեթե մեկ տարի առաջ, երբ կիսվեցի Տաթև Բլեյանի հետ, ով սիրով աջակցեց ինձ բոլոր հարցերում։ Տիկին Սուսանի, Լուսինե Ալեքսանյանի հետ միասին քննարկեցինք, ստեղծվեց «Ֆիլմադարան» անվանումն իր առանձին բլոգով։ Հաջորդ քայլով՝ Սուսան Ամուջանյանի հետ միասին իր մասնագիտական խորհուրդներով տեղադրեցինք համապատասխան բաժիններ, ստացանք այն բլոգի տեսքը,ինչ հիմա տեսնում եք։ Ոգևորված էինք շատ՝ լի մտածմունքներով, սպասումներով․․․․․Չեմ թաքցնի, ունեի նաև վախ․․․․վախ,որ ոչինչ չի ստացվի, որ կձախողվի, նամանավանդ երբ իմացա նմանատիպ հարթակ կրթահամալիրում եղել է և ինչ-ինչ պատճառներով չի շարունակել գործել ․․․․․ Այժմ կարող եմ փաստել, որ ով այսպիսի թիմ,աջակցություն ունի նա երբեք ոչինչ չի ձախողի․․․․․

Հաջորդ քայլն ամենաբարդն էր՝ իրականացնել մեր մտքերը։ 2020 թվականի օգոստոսի 28-ին կայացավ մեր հարթակի առաջին հանդիպումը ֆիզիկական միջավայրում։ Մասնակիցներն էին Քոլեջի սովորողները, ճամբարականները,ուսուցիչները։ Հանդիպումը սպասվածից լավ անցավ, հատկապես ոգևորիչ էր տիար Բլեյանի արձագանքն իր օրվա գրում՝ ․․․․Ֆիլմադարանի առաջին հանդիպումը քոլեջի վերնատանը՝ ճամբարականներով, Մարիամ Մխիթարյանի, Սուսան Ամուջանյանի կազմակերպած «Անտեսանելի հյուրը» ֆիլմի քննարկումով… Ես եղա անտեսանելի հյուրը…

Այդ օրն ի՜նչ երջանիկ էի, ոգևորված, գնահատված․․․․ նոր լիցքերով, օր ու գիշեր աշխատելով,մտածելով, սիրելի զբաղմունքի մեջ խորանալով սկսեցի պրպտել, նոր մտքեր առաջացան, ինչի մասին անընդհատ կիսվում էի թիմիս հետ,խորհրդակցում, լսում նկատառումներ և աշխատում է՜լ ավելիին հասնելու համար ։

Երրորդ հանդիպումը նվիրված էր մեր սիրելի «Անտեսանելի հյուրի» 65 ամյակին։ Այս օրը քննարկեցինք 65 ամյա հայկական ֆիլմ՝ «Ոսկե ցլիկ»։

Արդեն ունեինք 8-9 հանդիպում, երբ հասկացա,որ այն ունի ապագա, ունի պոտենցիալ,որպեսզի աճի։ Մարգարիտ Սարգսյանի, Անի Սարգսյանի խորհուրդներով վերջնական տեսքի բերեցինք։ Շարունակական բնույթ կրող և արդեն սիրված հարթակը դարձավ ակումբ։ Մինչ օրս ունենք արդեն 30 կայացած հանդիպում, որի շնորհիվ ձեռք ենք բերել նոր գործընկերներ, ավելի մտերմացել կրթահամալիրի սովորողների ծնողների հետ,ստացել մասնագիտական աջակցության առաջարկներ։

Ֆիլմադարանը նույնիսկ դարձավ ճամփորդ՝ Արատեսի ակումբը վերածվել էր իսկական կինոփառատոնի։ Գեղեցիկ մթնոլորտ, դրսում ձյուն,ներսում՝ տաքուկ անկյուն․․․․վառարան, սիրելի ֆիլմերի դիտում․․․․․այ քեզ հրաշք․․․․

Գրեթե յուրաքանչյուր հանդիպում ունենում է իր մեկը մյուսից հետաքրքիր հյուրին՝ տարբեր բնագավառներից։ Ահա ցանկը՝

  • Արմենիա հեռուստաընկերության օպերատոր, Քոլեջի նախակրթարանի սանի’ Լիլի Եղոյանի հայր Արման Եղոյան
  • Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող Հարություն Բիանջյանի ծնող, Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյան
  • «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմ.

Գարեգին Զաքոյան — փառատոնի տնօրեն

Արթուր Վարդիկյան — ծրագրերի տնօրեն

Վահան Խաչատրյան — փառատոնի համակարգող

  • Տիգրան Նալչաջյան ՝ «Դասարանցիները», «Չներվածները» եւ «Արթնացիր» ֆիլմերի ռեժիսոր և գլխավոր դերակատար։ Ինչպես նաև Սթեյջ ստուդիայի հիմնադիր ղեկավար։
  • Սթեյջ ստուդիայի սաներ, նաև «Դասարանցիները» ֆիլմի դերակատարներ։
  • Իրինա Պոնոմարենկո՝ ՀՊՄՀ դասախոս, թիվ 11 դպրոցի հոգեբան, «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության վերապատրաստող- մենթոր։
  • Լրագրող, Կրթահամալիրի բարեկամ, Արևմտյան դպրոցի սանի ծնող՝ Աշխեն Քեշիշյան
  • Կովկասագետ  Երվանդ Վարդանյան
  • «Թքած» խմբի մասնակիցներ ՝ Արեն Ոսկանյան,Սամվել Կիրակոսյան,Նարեկ Գևորգյան,Սերգեյ Ռաֆայելյան
  • Ռեժիսոր, լուսանկարիչ Արման Հարությունյան
  • Դերասան, սցենարիստ-ռեժիսոր, Արևմտյան դպրոցի սովորող՝ Մարկ Վարդանյանի ծնող ՝ Արփինե Սիմոնյան

Ինչպես նաև սիրված ուսուցիչներ՝

Կրթահամալիրի բոլոր դպրոցների տարատարիք մասնակիցներ․

Այս ցանկը, վստահ եմ, ընկերներիս աջակցության շնորհիվ դեռ շատ կհամալրվի։

Ակումբը համալրված է․

Ակումբի բլոգում կան բազում բաժիններ՝

Իհարկե ֆիլմերը դասակարգված են ըստ ժանրերի՝

  • Գեղարվեստական ֆիլմեր
  • Վավերագրական ֆիլմեր
  • Մանկական ֆիլմեր
  • Անիմացիոն ֆիլմեր
  • Ամանորյա ֆիլմեր
  • Դասական ֆիլմեր
  • Հայկական ֆիլմեր

Մայիսյան հավաքի ընթացքում հանդիպումները վարեցին Քոլեջի սովորողները՝

Ակումբի հանդիպումներն ըստ ամսվա ամփոփումների․

Այս ամենից բացի ունեցանք ևս մի ձեռքբերում՝ առցանց հարթակում ունենք մեծ լսարան «Գագարին» նախագծի շրջանակում։ Մասնակիցներն են՝ Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի,Վարսերի,Գագարինի համայնքների դպրոցների սովորողներ,ուսուցիչներ։ Քննարկումը շատ գեղեցիկ, կիրթ, սահուն ընթացք ունեցավ։ Շատ ակտիվ էին բոլոր համայնքների դպրոցների մասնակիցները։ Ոգևորված էինք հանդիպումից բոլորս՝ հաճելի է,երբ մասնակիցները ուշադիր են, հետաքրքրված։ Կարծում եմ մեր համագործակցությունը երկար կտևի։

Առաջին առցանց հանդիպման մասին։

Այ սա է ընկերությունը, հարգանքը, սա է վստահությունը։ Անսպասելի էր, երբ հունվարին կրթահամալիրի «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակին արժանացավ նաև Ֆիլմադարան ակումբը։ Անակնկալ էր ինձ համար, միևնույն ժամանակ հաղթանակ․․․․ձեռքբերումների հաղթանակ։ Կողքիս մի հսկա թիմ ունեմ, ում երբեք չեմ անտեսի։ Տիարի աջակցությունը, կարողանալ իր վստահությունն արդարացնել․․․․․ընկեր Տաթևի ոգևորող խոսքերը, հավատը․․․․․Մարգարիտ, Անի Սարգսյանների աշխատանքները,օգնությունը․․․․․Նելլի Գեղամյանի, Մարիամ Քալանթարյանի, Էլյա Սահակյանի, Լիլիթ Սարգսյանի, Դիանա Ասրյանի, Ելենա Օհանյանի, Գայանե Թերզյանի և բոլոր բոլորին շնորհակալ եմ, յուրաքանչյուրդ ունեք ձեր ներդրումն ակումբի գործունեության մեջ, թեպետ շատերդ այդ մասին չգիտեք․․․․․Կրթահամալիրի ուսուցիչների պատրաստակամությունը․․․․ Իհարկե նաև իմ պատրաստակամ,աջակցող, հրաշալի մասնագետ Սուսան Ամուջանյանին հատուկ շնորհակալությունս եմ հայտնում։ Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում հոգի է դնում, մարդ,ում վրա կարող ես հանգիստ հույս դնել։ Իմ ձեռքբերումն իրականում ավելի մեծ է,քան ֆիլմադարանը, շնորհակալ եմ ․․․․․․շնորհակալ եմ կրթահամալիրիս, որ թույլ տվեց դա վաստակեմ։

Ահա այն առաջին մեկ տարվա ակումբի գործունեության մասին՝ ինչպես ծնվեց, աճեց,և շարունակում է մեծանալ։

Ակումբի գործունեությանը, նպատակներին, խնդիրներին,ակնկալվող արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ակումբի հանդիպումների մասին տեղեկացեք բլոգից։

Ֆիլմադարան ակումբի տարվա հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով։

Գրանցման թերթիկի շնորհիվ կարող եք մեզ տեղեկացնել քննարկմանը ձեր մասնակցության մասին։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s