Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #23

Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Երկարագուլպա Պիպին» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես: 

  • Հանդիպման օրը՝ մարտի 1, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման օրակարգը

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում

Մասնակիցներ՝

  • Լրագրող, Կրթահամալիրի բարեկամ, Արևմտյան դպրոցի սանի ծնող՝ Աշխեն Քեշիշյան
  • Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ
  • Կազմակերպիչ Սոնա Փափազյան

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում,նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

Երկարագուլպա Պիպին (շվեդերեն՝ Pippi Långstrump, լրիվ անունը՝ Պիպինլոտտա Վիկուալիա Ռուլգարդինա Կրիսմինտա Էֆրամսդոտտեր Երկարագուլպա, շվեդերեն՝ Pippilotta Viktualia Rullgardina Krusmynta Efraimsdotter Långstrump), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի համանուն վիպակի գլխավոր հերոսը:

Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից` Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ: Իսկ 2016 թ. տպագրվել է «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» պատկերագիրքը:

Պիպին՝ փոքրիկ շիկակարմիր պեպենոտ աղջիկ, որը միայնակ բնակվում է շվեդական փոքրիկ քաղաքում՝ «Հավի» վիլլայում, իր կենդանիների` կապիկ Պարոն Նիլսոնի և ձիուկի հետ: Պիպին կապիտան Եֆրաիմ Երկարագուլպայի դուստրն է, որը հետագայում դարձավ սևամորթ ցեղի առաջնորդը: Պիպին հորից ժառանգել էր ֆանտաստիկ ֆիզիկական ուժ, ինչպես նաև ոսկով լի ճամպրուկ, որը նրան թույլ էր տալիս բարեկեցիկ գոյատևել: Պիպիի մայրը մահացել էր, երբ նա դեռ մանկահասակ երեխա էր: Պիպին համոզված է, որ մայրը հրեշտակ է դարձել և երկնքից նայում է անցքի միջով («Իմ մայրիկը հրեշտակ է, իսկ հայրիկը նեգրերի թագավոր: Ոչ բոլոր երեխաներն ունեն այդպիսի նշանավոր ծնողներ»):

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

1 Comment

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s