Արջամկան օրը

«Արջամկան օրը» (անգլ.՝ Groundhog Day), Հարոլդ Ռամիսի կատակերգությունը Դեննի Ռուբինի սյուժեի հիման վրա։ Այն Հարոլդ Ռամիսի և Բիլ Մյուրեյի վեցերորդ համատեղ ֆիլմն է. աշխատանք, որից հետո ստեղծագործական դուետը բաժանվեց։ Կինոնկարը ստացել է BAFTA մրցանակ լավագույն սցենարի համար, իսկ արդյունքում ներառվել է ԱՄՆ Ֆիլմերի ազգային գրանցամատյանում։

Ֆիլմը նկարահանվել է 1992 թվականին Վուդստոքում, իսկ վարձույթում հայտնվել է 1993 թվականի փետրվարի 12-ին։ Կինոնկարն օդերևութաբան Ֆիլ Քոննորսի պատմության մասին է, որը Փանքսաթոնի քաղաքում Արջամկան օրվա ամենամյա տոնակատարության ժամանակ հայտնվում է ժամանակի հանգույցում։ Վերաիմաստավորելով իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ՝ հերոսը կարողանում է գրավել սիրելի կնոջ ուշադրությունն ու դուրս գալ ժամանակի հանգույցից։ Քննադատերը բարձր են գնահատել դերասանական խաղը, ֆիլմի սցենարը, փիլիսոփայական համատեքստն ու բարոյական ուղերձը։ Հատկապես ընդգծվել է հեղինակային մտահղացումը. հանդիսատեսից թաքցնել ժամանակային հանգույցն առաջացրած պատճառները։ Ֆիլմը վարձույթում մեծ հաջողություններ է ունեցել՝ միայն ԱՄՆ-ում և Կանադայում հավաքելով մոտ 71 մլն դոլար։

Ժամանակի հանգույցի գաղափարը, հերոսի կողմից «իդեալական օր» կառուցելը և նրա բարոյական վերափոխումը բազմաթիվ կրոնական դոկտրինաների, փիլիսոփաների համար լավ պատկերազարդում են դարձել։ Կինոնկարը բազմաթիվ ընդօրինակումների աղբյուր է դարձել։ «Արջամկան օր» արտահայտությունը կայուն ձևով մուտք է գործել շատ ազգերի լեզուներ՝ որպես անընդհատ կրկնվող իրադարձության, միապաղաղ կյանքի հոմանիշ:

Նախապատմություն

Հարոլդ Ռամիսի և Բիլ Մյուրեյի համագործակցությունը սկսվել է 1972 թվականին «The Second City» թատրոնում (Չիկագո)։ Սիրողական խմբակը տվել է ամերիկյան կատակերգական դերասանների մի ամբողջ սերունդ։ Ռամիսը և Մյուրեյը շարունակել են միասնական ստեղծագործական աշխատանքը National Lampoon հանդեսի ճանաչված հումորային հրատարակության խմբագրությունում։ Նրանք ունեին մի քանի ռադիոհաղորդումներ, ակնարկներ և հեռուստատեսային հումորային շոու, ինչից հետո տեղափոխվում են կինեմատոգրաֆ։ 1979-1989 թվականների ընթացքում ստեղծագործական տանդեմը կերտել է 5 կինոնկար, որոնք հնչել են որպես նոր խոսք կատակերգական ժանրում։ Այնպիսի համատեղ աշխատանքներ, ինչպիսիք են «Գոլֆ-ակումբը» և «Ակամա կամավորները»՝ աբսուրդ հումորով կատարված և իսթեբլիշմենթը գրոհող, ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի և քննադատների կողմից։ «Ամերիկյան առևտրային հաջողության գաղտնիքը ենթամշակույթն առևանգելն ու այն մեյնսթրիմում վաճառելն է», — այսպես է բացատրել Ռամիսի հաջողությունները քննադատ Թեդ Ֆրենդը։

1990–ականների սկզբին, «Ուրվականների որսորդներից» և նրանց սիքվելից հետո, Ռամիսը հասել էր այնպիսի կարգավիճակի, որ ստուդիաների կողմից առաջարկվող սցենարներից կարող էր ինքն ընտրություն կատարել։ Բիլ Մյուրեյը Ռամիսի համար միշտ եղել է ավելին, քան դերասան։ Մյուրեյը մասնակցել է նախաարտադրության փուլին, սցենարի վերջնաշխատանքներին և միզանսցենների պատրաստմանը, պրոյեկտներում ցանկացած փոփոխությունների հարցում ուներ լիիրավ ձայն։ Լինելով մտերիմ ընկերներ՝ նրանք միասին փսիխոդելիկ փորձեր էին կատարում, երբ տարվում էին թմրամիջոցներով։ Մյուրեյը դարձավ Ռամիսի երեխաների կնքահայրը։ 1989 թվականին Հարոլդ Ռամիսն ամուսնացնում է Էրիկա Մաննի՝ իր նախկին օգնականի հետ, և արմատապես փոխում իր ապրելակերպը։ Նա թողնում է ծխելը և թմրամիջոցների օգտագործումը և իր կնոջ օրինակով սկսում ուսումնասիրել արևելյան փիլիսոփայությունն ու մեդիտացիա կատարել։

Այլ ճանապահով դեպի իր կյանքի գլխավոր աշխատանքն էր գնում Դեննի Ռուբինը, ում համար «Արջամկան օրը» դարձնում է երկրորդ երկարամետրաժ սցենարով ֆիլմը և առաջինը, որը Ռուբինը գրոլ է Չիկագոյից մեկնելուց անմիջապես հետո։ 1980-ականների վերջին, կարիերային շահեր հետապնդելով, գրողը տեղափոխվում է կինեմատոգրաֆի ստեղծագործական մայրաքաղաք Լոս–Անջելես։ Մինչ այդ նա թատրոնների համար սքետչեր և հեռուստատեսային շոուների համար սցենարներ էր գրում։ Որոշակի հանրաճանաչություն է ձեռք բերել նրա դեբյուտային «Չեմ լսում չարը» կինոնկարը։

Սցենար

Սցենարի շուրջ աշխատանքների հիմնական մասը տարվել է 1988—1989 թվականներին։ Շատ տարիներ առաջ, իր հին օրագրում, Ռուբինը գրառում է կատարել մի գաղափարի մասին․ մարդ, որը հայտնվում է ժամանակային հանգույցում։ Այդ գրառումներն իրենցից ներկայացնում էին մի քանի արտահայտություն՝ «Ժամանակի մեքենա» վերնագրի ներքո։ Երկար ժամանակ անց, Լոս–Անջելես տեղափոխվելուց հետո, գրողը նոր ֆիլմի սցենարի համար սկսում է օգտակար տարբերակներ առանձնացնել։ Փնտրտուքների համար նոր ուղղություն է սահմանում «Լեստատ վամպիրը» գիրքը՝ հավերժական կյանքի շնորհ էր ստացած մարդու մասին, որն այն ժամանակ կարդում էր Ռուբինը։ Սցենարն առանձնապես հետաքրքիր չէր ստացվում և բեմադրման համար տեխնիկապես դժվար էր։ Հեղինակը մտածում էր, թե ինչպե՞ս անել այնպես, որ հերոսն ապրի շատ երկար, սակայն նրա շուրջը ոչինչ չփոխվի։ Այդ ժամանակ հեղինակը միտքը փայլատակում է․ հիշողության մեջ մեջ լողում է «Ժամանակի մեքենայի» հին գաղափարը։ Ներշնչանքի այլ աղբյուր են դառնում Հերման Հեսսեի «Սիդհարթա» գիրքը և բուդդիզմի գաղափարների ուսումնասիրությունը։

Կինոպատմություններն իրենց բնույթով վկայում են փոփոխության մասին, և եթե ես ցանկանայի իմանալ, թե անվերջ երկար ժամանակահատվածում ինչպես կփոխվի այդ կերպարը, ապա ինձ հարկավոր կլիներ, որպեսզի նա իր ուղին սկսեր ինչպես մարդ, որը, հավանաբար, փոխվելու ունակ չէր լինի․ տիպիկ անձնավորություն՝ զարգացման հապաղումով, որն անկարող է մեծանալ։ Հնարավոր է, որ եթե այդ մարդիկ ունենան ավելի երկար ժամանակ, արդյունքում հասունանան։ Հնարավոր է՝ նրանց մեկ կյանքը բավական չէ։

Անտառային արջամուկ (Marmota monax). Այս տեսակին է պատկանում ֆիլմի հերոսներից մեկը՝ Փանքսաթոնյան Ֆիլը։

Համադրելով այդ մի քանի գծերը՝ Ռուբինը հասկացնում է, որ գտել է նպատակային ստեղծագործության գաղափարը։ Ժամանակի հանգույցում հայտնված հերոսի մասին գաղափարն այնքան հարուստ էր, որ հեղինակը ներշնչանքի պակաս չէր զգում։ Պատմությունն ասես ինքն իրեն էր ստեղծվում․ «Ես հազիվ էի հասցնում գրի առնել այն ամենն, ինչ միտքս էր գալիս», — հիշում էր նա։ Երբ սյուժեի շրջանակն արդեն ձևավորվել էր, առաջացնում է կարևոր հարց․ կոնկրետ ո՞ր օրում է մնացել հերոսը։ Հսականալի է, որ ամսաթիվը պետք է լիներ յուրահատուկ․ կերպարի՞, Սուրբծննդյա՞ն օրը, Սուրբ ծնունդ կամ, գուցե, փետվարի 29–ը՞։ Այդ ժամանակ սցենարիստը վերցնում է ձեռքի տակ ընկած օրացույցն ու հայտնաբերում, որ փետվարի 29–ին ամենամոտ տոնը Արջամկան օրն է։ Հենց այն էր, ինչ պետք էր։ Իրադարձությունն այն ժամանակ այնքան էլ հայտնի չէր։ Տոնն անհայտ էր և չուներ կրոնական կամ քաղաքական հիմք։ Ռուբինը եղել էր ծայրամասերում, և հեռավոր ամերիկյան փոքրիկ քաղաքի կենցաղի նկարագրությունը դժվար չեղավ նրա համար։ Ամսաթվի ընտրությունից հետո գլխավոր հերոսը ստացնում է Ֆիլ արջամկան անունն ու գիտելիքները։

Սցենարի սևագրությունը ստեղծվել է մի քանի շաբաթում։ Տեքստի վրա աշխատանքը 1990 թվականի սկզբին Ռուբինն ավարտել է չորս օրում ։ Գաղափարն այն էր, որ Ֆիլն անցնում էր իր միօրյա «կյանքի» մի քանի շրջաններով․ շփոթություն, զվարճություն, դեպրեսիա, «աստծո շրջան», բարության շրջան։ Սցենարի մեջ ստացվել էր ընդամենը 7 հստակ առանձնացված մաս՝ մոտ 15 րոպե եթերային տևողությամբ։ Սյուժեի վրա աշխատելիս սցենարիստն օգտագործում էր փոքրիկ քարտեր և գրատախտակ, որոնց վրա նկարում էր կերպարների հարաբերությունների սխեման։

Ռուբինը հասկանում էր, որ ստացվել էր կատարելապես ոչ տիպիկ ֆիլմի սցենար, որը հեռու էր հոլիվուդյան ժանրային պայմանական կանոններից։ Հեղինակը որոշում է, որ այդպիսի ձևավորված կառուցվածքով կարելի էր ստեղծել հեռուստատեսային ֆիլմ, հնարավոր է՝ մինի-սերիալ, և ցույց է տալիս աշխատանքն իր գործակալին։ Վերջինս, կարդալով, նկատում է․ «Դեննի, երկու նկատառում։ Առաջինը՝ սա մեծագույն սցենարն է, որը ես երբևէ կարդացել եմ։ Երկրորդը՝ չեմ կարծում, որ կարող եմ այն վաճառել»։ Սակայն գործակալը խորհուրդ է տալիս կողմնորոշվել լիամետրաժ խաղարկային ֆիլմի ուղղությամբ:

Ավելի մանրամասն ֆիլմի ստեղծման մասին ծանոթացեք այս հղումով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s