Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու«Սպիտակ գառան երազը» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:
- Հանդիպման օրը՝ փետրվարի 1, Ժամը՝ 14:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը
- Ֆիլմի քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
Մասնակիցներ՝
- Աշոտ Տիգրանյան՝ կրթահամալարի պատմության ուսուցիչ
- 1-1, 2-1 կուրսերի սովորողներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում,նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
Ֆիլմի հերոսը Բեբեն է՝ սպիտակ գառը, որն անվերապահորեն վստահում էր իր հովվին, մտածում էր՝ էլ ո՞վ պիտի փրկի իրեն զոհաբերությունից, իհարկե՝ հովիվը։ Բայց հովիվը, իրականում, ամենասովորական դավաճան էր, վաճառական, որը վաճառել էր Բեբեին 30 հազար դրամով, ինչպես Հուդան դավաճանեց Հիսուսին ընդամենը 30 արծաթով։ Գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի ուղերձն է՝ վերանայել բարոյական արժեքներն ու պատկերացումները, ինչպես նաև մարդ-կենդանի, մարդ-բնություն հարաբերությունները։
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։
1 Comment