Փատերսոն

Կաննի կինոփառատոնում մայիսի 16-ին կայացել է Ջիմ Ջարմուշի «Փատերսոն» ֆիլմի պրեմիերան

«Փատերսոն» ֆիլմը պատմում Է ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փատերսոն քաղաքում ավտոբուսի վարորդ Փատերսոնի մասին: Սյուժեի ընթացքում բավականին արագ պարզվում Է, որ Փատերսոնը ոչ միայն վարորդ Է, այլեւ բանաստեղծ: Նա ապրում Է հանգիստ կյանքով իր շատ ակտիվ եւ ստեղծագործող կնոջ, որի դերը կատարում Է Գոլշիֆթե Ֆարահանին, եւ գռմռան շան՝ Մարվինի հետ:   

«Սցենարն սկզբնապես այնքան ուժեղ Էր, իսկ հերոսներն այնքան պարզ նկարագրված, որ ես ջանացել եմ դրան չխանգարել»,- մայիսի 16 լրագրողներին ասել Է Դրայվերը: 

«Կարծում եմ՝ հաճախ մարդիկ դժբախտ են, որովհետեւ ապրում են կ՛ամ անցյալում, կա՛մ Էլ ապագայում, իսկ այս զույգն ապրում Է այս պահին: Եվ նա այդ պահի մեջ Է դնում իր պոեզիան, իսկ կինն՝ իր արվեստը»,- ասել Է Ֆարահանին:      

Ջարմուշը հավելել Է, որ այդ ֆիլմն այն մասին Է, թե ինչպես են մարդիկ որոշում, թե ինչ են ցանկանում լինել, եւ ընտրում են իրենց սեփական ուղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Սցենարն սկզբնապես այնքան ուժեղ էր, իսկ հերոսներն այնքան պարզ նկարագրված, որ ես ջանացել եմ դրան չխանգարել»,- մայիսի 16 լրագրողներին ասել է Դրայվերը:

Նյութը

Վիլյամ Կառլոս Վիլյամս (անգլ.՝ William Carlos Williams, սեպտեմբերի 17, 1883) ամերիկացի խոշորագույն բանաստեղծներից մեկը, բժիշկ-մանկաբույժ: 1924 թվակնից մինչև իր մահը զբաղեցրել է Passaic General Hospital-ի մանկաբուժության բաժնի տնօրենի պաշտոնը: Հիվանդանոցը, որն այժամ հայտնի է՝ որպես Սուրբ Մարիամի հիվանդանոց, Վիլյամսի հիշատակը հարգել է հուշատախտակով, որի վրա գրված է. «մենք քայլում ենք այն հիվանդասենյակներով, որոնցով քայլել է Վիլյամսը»:

Վիլյամսը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Ջերսի նահանգի Ռեզերֆորդ քաղաքում։ Նրա հայրը ներգաղթյալ էր Անգլիայից, իսկ մայրը Պուերտո Ռիկոյի բնիկ։ Նրա աշխատանքները մեծ նմանություն ունեն գեղանկարչության հետ, ինչով նա հետաքրքրվել է ամբողջ կյանքի ընթացքում։

Վիլյամսը նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Ռեզերֆորդում մինչև 1897 թվականը, երբ նրան երկու տարով ուղարկել են Փարիզի Կոնդորսի վարժարանում սովորելու: Նյու Յորք վերադառնալուց հետո նա սովորել է Հորացիա Մաննի դպրոցում, և հատուկ քննություն հանձնելով, 1902 թվականին ընդունվել Է Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1906 թվականին: Համալսարանն ավարտելուց հետո Վիլյամսը վերապատրաստվել է Նյու Յորքի ֆրանսիական և մանկական հիվանդանոցներում, այնուհետև մեկնել Լայպցիգ՝ մանկաբուժության խորը ուսումնասիրության համար: 1909 թվականին հրատարակել է իր առաջին «Բանաստեղծություններ» գիրքը։

1912 թվականին, երբ Վիլյամսը վերադարձել է Գերմանիայից, ամուսնացել է Ֆլորենս Հերմանի հետ (1891-1976)։ Նրանք տեղափոխվել են Ռեզերֆորդի (Նյու Ջերսի նահանգ) տուն, որը տարիներ շարունակ իրենց է եղել։ Դրանից կարճ ժամանակ անց լոնդոնյան մամուլը, իր ընկեր Էզրա Փաունդի օգնությամբ, որի հետ նա ծանոթացել էր Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ժամանակ, հրապարակել է իր «Բնավորություններ» բանաստեղծությունների երկրորդ գիրքը։ 1914 թվականին ծնվել է Վիլյամսի և նրա կնոջ առաջին որդին՝ Վիլյամ Վիլյամսը, որը հետևել է հոր օրինակին և դարձել բժիշկ, իսկ 1917 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Փոլ Վիլյամսը:

Վիլյամսը ներառվել է իմաժիստների խմբակում, մտերիմ է եղել Նյու Յորքի գրական և գեղարվեստական խմբակների առաջավոր անդամների հետ (Մարսել Դյուշան, Ֆրանսիս Պիկաբիա, Ուոլես Սթիվենս, Մարիաննա մուր, Մինա Լոյ և այլն)։ 1924 թվականին Եվրոպա կատարած այցի ժամանակ ծանոթացել է Ջոյսի հետ։ 1929 թվակնաին թարգմանել է Փիլիպ Սուպոյին: Մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ երիտասարդ բանաստեղծների վրա՝ բիթնիկների սերնդի, Սև լեռան դպրոցի, Նյու Յորքի դպրոցի սաների վրա, նրանցից շատերին անձամբ է օգնել։

Վիլյամսը մի քանի պիեսների, երեք վեպերի, գրական-քննադատական էսեիստիկայի երկու հատորների հեղինակ է։

1948 թվականին ինֆարկտ է ստացել, իսկ 1949 թվականից հետո մի քանի անգամ՝ սրտի կաթված: Հոգեբուժարանում բուժվել է դեպրեսիայից:

Գրական գործունեություն

Պոեզիայում նա հեռացել է Պաունդի և Էլիոտի գրականությունից: Շարժվելով ավանգարդի հունով՝ նա դիմել է իր ժամանակակիցների զուտ տեղական թեմաներին և անձնական առօրյային (Վիլյամսի էպիկական պոեմը դարձել է ամերիկացի շարքային քաղաքի՝ Պատերսոնի մասին, 1946-1958)։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s