Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Էմիլը Լյոնեբերգայից» ֆիլմերի քննարկմանը,որոնց պետք է դիտել նախապես ընտանեկան դպրոցում՝ մայրիկի,հայրիկի և այլ տան անդամների հետ միասին :
- Հանդիպման օրը՝ հունվարի 25, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը
- Ֆիլմերի քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
Մասնակիցներ՝
- Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Կազմակերպիչ Սոնա Փափազյան
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմերը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում,նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
Էմիլ Սվենսոնը՝ «չարաճճի և համառ փոքրիկը», ուրախ, հետաքրքրասեր և հնարամիտ վեցամյա գյուղացի տղա է, որն անընդհատ ընկնում է տարբեր ծիծաղելի իրադրությունների մեջ։ Նա շատ խելամիտ է և գիտի, թե ինչպես ինքնուրույն փող աշխատի՝ չխնդրելով ծնողներից։ Նա ունի ժրաջան տիրոջ և լավ բիզնեսմենի տվյալներ, որի համալ էլ մասամբ հայրը նրան նախանձում է։
Էմիլն ունի փոքր քույր՝ Իդան, որը իր կամքին հակառակ նույնպես միջամտում է եղբոր արարքների մեջ։
Արդեն այդ տարիքում ունի իր սեփական անասունները՝ Լուկաս ձի, Սվինուշոկ խոզուկը և հավ, Լոտտան կաղ ձի։
Տղայի զբաղմունքներից մեկն է արհեստագործությունը։ Ամեն անգամ, երբ Էմիլին պատժում են, տանում արհեստանոցում փակում չարության համար, Էմիլը ամեն մի չարության համար պատարաստում է փայտե մարդուկ, և ժամանակի ընթացքում քանակը հասնում է 300-ի։
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։
1 Comment