Այս հրաշալի կյանքը

«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It’s a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ։ Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունն է։ Պրեմիերան կայացել է 1946 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում:

Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը: Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։

ԱՄՆ-ում ֆիլմն արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին, (ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ֆիլմը: Այն համարվում է Ծննդյան Տոների դասական ու լավագույն ֆիլմերից մեկը ամբողջ աշխարհում, Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է:

Ֆիլմը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային կինեմատոգրաֆի և հատկապես ամերիկյան մշակույթի վրա, ֆիլմում հնչող շատ արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել։ Ֆիլմը հարմար է ընտանեկան դիտման և նախատեսված է բոլոր տարիքի կինոդիտողների համար. այն ոգեշնչող է և քաջալերող։ Դերասանների կերտած հերոսները, հետաքրքիր սյուժեն՝ անսպասելի լուծումներով, շատ հետաքրքիր ու բարի այս ֆիլմը սիրված են դարձրել կինոդիտողների շրջանում։

Ֆիլմը սկսվում է Բեդֆորդ Ֆոլլզ անվանումով ամերիկյան հորինված մի փոքրիկ քաղաքի տեսարանով։ Քաղաքի բնակիչները աղոթում են Աստծուն՝ խնդրելով օգնել Ջորջ Բեյլիին (Ջեյմս Ստյուարտ)։ Ջորջը հորից ժառանգել էր «Վարկով տներ» կազմակերպությունը, որը քաղաքի բնակիչներին վարկեր էր տրամադրում տներ կառուցելու համար. այդպիսով նա օգնել էր քաղաքի գրեթե բոլոր բնակիչներին։

Հաջորդ կադրում աստղալից երկնքի տեսարան է բացվում, որտեղ Աստված, խոսելով Հովսեփի հետ, (մի մեծ աստղ խոսում է փոքր աստղի հետ), հանձնարարում է նրան հրեշտակներից մեկին ուղարկել երկիր՝ օգնելու Ջորջին։ Որոշում են երկիր ուղարկվել անփորձ, բայց խոստումնալից հրեշտակ Կլարենսին, ով դեռևս թևեր չունի։

Հովսեփը Կլարենսին ցույց է տալիս Ջորջի ամբողջ կյանքը՝ սկսած մանկությունից, որպեսզի Կլարենսը հասկանա, թե ում հետ գործ ունի և ինչպես կարող է օգնել նրան՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից։

Ֆիլմի հիմնական իրադարձությունները սկսվում են հենց Ջորջի մանկությունով…

Ողջ սյուժեն կարդացեք այստեղ։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s