Ֆիլմադարանը հրավիրում է ողջ հունվարն անցկացնել մեզ հետ։
Ժամանակահատված՝ հունվարի 1- 31
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ,հյուրեր
Ծրագրում՝
- Կինոփառատոնների ուսումնասիրություն։
- Ընտանեկան ավանդական ֆիլմեր,որոնք դիտում,քննարկում են մասնակցի ընտանեկան դպրոցում։
- Ամանորյա ֆիլմաշարի ներկայացում։
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, ի՞նչպես են կարողանում արագ կողմնորոշվել, ֆիլմի ընտրություն կատարել,վարել ակումբի հանդիպումները «Լուսանկարչության» բաժնի ավագ կուրսի սովորողները՝ կրտսերների համար։
- Ակումբը որպես ճամփորդ՝ Արատեսի դպրական կենտրոն, Գյումրի, հետագա համագործակցության,ակումբի տարածմանը նպաստող գործունեության նախագծում։
- Փառատոնային նյութերի դիտում-քննարկումներ փառատոնների դպրոցական համակարգողների հետ միասին։
- Ակումբի գործունեությունը Լիլիթ Յախինյանի նախագծի շրջանակում՝ Կրթական քարտեզ։
- Համագործակցական հանդիպումներ կրթահամալիրի Գրական ակումբի մասնակիցների հետ։
Ակումբի հանդիպումների օրացույց․
11․01․2021, 13։30 Կրթահամալիր քոլեջ,վերնատուն՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմ, Քոլեջի սովորողներ։ Նախագիծ
18․01․2021, 13։30 Կրթահամալիր քոլեջ,վերնատուն՝ Հյուսիսային դպրոցի 3,4րդ դասարանների երկարացված օրվա սովորողներ, Երկարացված օրվա կազմակերպիչ Մարիամ Մանասյան, «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի քննարկում։ Նախագիծ
25․01․2021, 13։30 Կրթահամալիր քոլեջ,վերնատուն՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ,Կազմակերպիչ Սոնա Փափազյան, «Էմիլը Լյոնեբերգայից» ֆիլմերի քննարկում։ Նախագիծ
Համակարգողներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան։