Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները

«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (անգլ.՝ How the Grinch Stole Christmas; ԱՄՆ, 2000), ընտանեկան կոմեդիա, որի գլխավոր դերում Ջիմ Քերրին է։ Ֆիլմը նկարահանվել է Ռոն Հովարդի կողմից գրքի հիման վրա, որը գրել է Բժիշկ Սյուզը 1957 թվականին։ Ֆիլմը ստացել է հակասական կարծիքներ, սակայն չորս շաբաթվա ընթացքում գլխավորել է ըստ շահույթի՝ ընդհանուր առմամբ հավաքելով 260 միլիոն դոլար:

Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան Ռոն Հովարդի ընտանեկան կատակերգությունը պատմում է Կտոգրադ հեքիաթային քաղաքի բնակիչների մասին, ովքեր շատ են սիրում նշել Ամանորը։Բայց կա մեկը, ով ատում է այդ տոնը. դա կանաչ արարած Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա, իր միակ ընկերոջ՝ Մաքս անունով շան հետ, և նեղացած է քաղաքի բնակիչներից։ Մանուկ հասակից հասակակիցները ծաղրում էին Գրինչին իր անսովոր արտաքինի համար։ Ավելի ուշ Գրինչի և քաղաքացիների մեջ ընդհանուր հակակրանք է առաջանում։

Ամեն տարի Կտոգրադ քաղաքի բնակիչների ամանորյա ուրախությունն ու երջանկությունը կանաչ ճգնավորի մոտ բարկություն և զայրույթ են առաջացնում։ Եվ մի անգամ Գրինչը որոշում է իրականացնել իր նենգ ծրագիրը. գողանալ քաղաքացիներից իրենց սիրելի Սուրբ Ծնունդը․․․

«Գրինչ» մուլտֆիլմը  (անգլ.՝ The Grinch), անիմացիոն համակարգչային ֆիլմ, որը թողարկվելու է առաջիկայում, Դոկտոր Սյուզի «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» գրքի, ինչպես նաև 2000 թվականի ֆիլմի հիման վրա: Առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է ՅուԹուբում՝ 2018 թվականի մարտի 8-ին:

Կտոգրադի մոտակայքում գտնվող, կողմնակի հայացքներից հեռու քարանձավում ապրում էր մռայլ կանաչ Գրինչը (Բենեդիկտ Քամբերբեչ): Ինչ-որ ժամանակ քաղաքի բնակիչները նրան մահացու վիրավորանք էին հասցրել. անսովոր արտաքինի պատճառով հերոսը Կտոգրադայում դարձել էր տղաների, աղջիկների, նույնիսկ մեծահասակների ծաղրի առարկա: Ի պատասխան այդ ծաղրի՝ Գրինչը փակել էր իր սիրտը ցանկացած բարու առջև և իր ժամանակն անցկացնում էր միակ կենդանի արարածի՝ Մաքս շան հետ: Որքան մոտենում էր կտոգրադցիների սիրելի տոնը, այնքան փչանում էր Գրինչի՝ առանց այն էլ ոչ հրեշտակային բնավորությունը:

Հետաքրքիր փաստեր

  • Հեղինակները մտադիր են եղել ֆիլմը նկարահանել գրքին հնարավորինս նման: Զարմանալի չէ, որ Universal-ի տնօրինությունը տասը տարի անց որոշել է, որ ժամանակն է վերաթողարկել այդքան հաջող ռելիզը: Տվյալ որոշման արդյունքում թողարկվել է Գրինչի և կտոգրադցիների մասին հերթական պատմության անոնսը: Այժմ Գրինչը կներկայանա նոր, գունեղ, ժամանակակից 3D ձևաչափով:
  • Ի սկզբանե նախատեսվում էր, որ մուլտֆիլմը պետք է թողարկվի 2017 թվականի նոյեմբերի 10-ին, բայց 2016 թվականին մուլտֆիլմի թողարկումը հետաձգվել է մինչև 2018 թվականի նոյեմբերի 

Հեղինակներ

Դոկտոր Սյուզի հեղինակած հեքիաթի սցենարը հարմարեցրել է Մայքլ Լեսյերը, որը անիմացիոն աշխատանքների դեռևս ոչ այդքան հայտնի սցենարիստ է: Դոկտոր Սյուզը չի ապրել մինչև իր ստեղծագործության գունավոր էկրանավորումը, սակայն կարողացել է ամբողջ աշխարհի բազմաթիվ երեխաների համար թողնել անհավանական պատմություններ, որոնք հայտնի են արդեն շատ տասնամյակներ շարունակ: Նա անգլալեզու մանկագիր ամենավաճառվող գրողն է: Նրա պատմություններով կարդալ են սովորում փոքրիկ ամերիկացիները: Սյուզի հեքիաթների հիման վրա ստեղծվել են շատ ռադիոհաղորդումներ և մուլտֆիլմեր: Մանկագրի հերոսների աշխարհն այնքան ճանաչված է, որ Ամերիկայում նույնիսկ մի ամբողջ թեմատիկ այգի կա, որն ստեղծվել է նրա նկարների հիման վրա: Սյուզի ամենահայտնի հեքիաթներն են՝ «Կատուն գլխարկի մեջ», «Լորաքս», «Ինչպես է Գրինչը գողանում Սուրբ ծնունդը», «Բուտերբրոտային պատերազմների ժամանակագրություն», որոնք հաջողությամբ էկրանավորվել են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s