«Կանխազգացում» (անգլ.՝ Serendipity), 2001 թվականին լույս տեսած ռոմանտիկ կատակերգություն, որի գլխավոր դերակատարներն են Քեյթ Բեքինսեյլն ու Ջոն Քյուսաքը։
Ամանորյա գնումների ժամանակ Նյու Յորքում Ջոնաթան Թրագերը (Ջոն Քյուսաք) հանդիպում է Սառա Թոմասին (Քեյթ Բեքինսեյլ), քանի որ երկուսն էլ պատահաբար խանութում միաժամանակ վերցնում են նույն զույգ ձեռնոցը։ Նրանք փոխադարձ ձգողություն են զգում միմյանց հանդեպ, պաղպաղակ են ուտում բարում և բաժանվում։ Այնուհետև հասկանում են, որ իրենք մի ինչ-որ բան թողել են պաղպաղակի բարում և գնում են միմյանց գտնելու։