Ամանորյա ֆիլմերի ցանկ

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1976 թ. հունվարի 1-ին հեռուստատեսությամբ ժամը 17։45-ին։ Առաջին ցուցադրության հեռուստադիտողների քանակը գնահատվում է մոտ 100 միլիոն մարդ, իսկ արդեն փետրվարի 7-ին ֆիլմը կրկին ցուցադրվել է բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով։

Կարգախոսն է՝ Իսկ ի՞նչ, եթե․․․․

1987 թվական։ Ջեք Քեմբելը (Քեյջ) հրաժեշտ է տալիս Քեյթին։ Նա մեկնում է Լոնդոն: Քեյթը վատ կանխազգացում ունի և խնդրում է Ջեքին մնալ։ Բայց Ջեքը մեկնում է։ Անցել է 13 տարի։ Ջեքը դարձել է հաջողակ գործարար և խորհրդակցության ժամանակ պահանջում է, որպեսզի իր աշխատակիցները մոռանան նախածննդյան հանգստի մասին և նախատոնական օրն աշխատեն։ 

Սուրբ ծննդյան գիշերը՝ խաղալիք վաճառող Սքոթ Քալվինը իր տանիքից պատահաբար հրում է տարօրինակ մի ծերունու։ Ի զարմանս նրա,նույն տեղում նա հայտնաբերում է Հյուսիսային եղջերուների։ Մինչ անծանոթ,անօգնական վիճակում թավալվում է ձյունակույտի մեջ, հետաքրքրքսեր Սքոթը ցատկում է թամբին և հաըտնվում է Հյուսիսային բևեռում,որտեղ գլխավոր էլֆը նրան համոզում է զբաղեցնել Ձմեռ պապի տեղը, ով ներկայումս գտնվում է Քալվինի տան մոտ և չի կարող կատարել իր պարտականությունները։

Ամանորյա գնումների ժամանակ Նյու Յորքում Ջոնաթան Թրագերը (Ջոն Քյուսաք) հանդիպում է Սառա Թոմասին (Քեյթ Բեքինսեյլ), քանի որ երկուսն էլ պատահաբար խանութում միաժամանակ վերցնում են նույն զույգ ձեռնոցը։ Նրանք փոխադարձ ձգողություն են զգում միմյանց հանդեպ, պաղպաղակ են ուտում բարում և բաժանվում։

Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան Ռոն Հովարդի ընտանեկան կատակերգությունը պատմում է Կտոգրադ հեքիաթային քաղաքի բնակիչների մասին, ովքեր շատ են սիրում նշել Ամանորը։Բայց կա մեկը, ով ատում է այդ տոնը. դա կանաչ արարած Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա, իր միակ ընկերոջ՝ Մաքս անունով շան հետ, և նեղացած է քաղաքի բնակիչներից։ Մանուկ հասակից հասակակիցները ծաղրում էին Գրինչին իր անսովոր արտաքինի համար։ Ավելի ուշ Գրինչի և քաղաքացիների մեջ ընդհանուր հակակրանք է առաջանում։

Շքեղ տոնախմբության նախօրեին, որն ամեն տարի Գոհաբանության տոնի առթիվ կազմակերպվում է Մանհեթենի 34-րդ փողոցում Մեյսիզ հանրախանութի կողմից, ծերունին, որը պետք է կատարեր Սանտա Կլաուսի դերը, հարբում է: Անցորդ ծերուկին՝ Քրիս Քինգլին համոզում են զբաղեցնել նրա տեղը սահնակի վրա:

Քրինգլը սիրվում է երեխաների կողմից և հանրախանութում աշխատանք է ստանում: Սակայն, երբ նրա ղեկավարը պահանջում է, որ Քրիսը երեխաներին առաջարկի գնել չվաճառված և հնացած խաղալիքները, ծերունին այլայլվում է: Երեխաներին անհրաժեշտ խաղալիքները գնելու համար նա ծնողներին ուղարկում է այն խանութները, որոնցում դրանք առկա են: Խանութի ղեկավարությունը որոշում է աշխատանքից ազատել կամակոր ծերունուն, սակայն փոխում է որոշումը, երբ պարզվում է, որ Քրիսի ազնվության շնորհիվ հանրախանութը նորանոր գնորդներ է ձեռք բերել:

Այս վիկտորյական ուսուցողական պատմությունը ծեր ու դաժան ժլատ Էբենեզեռ Սկրուջի մասին է, ով ատում էր ուրախությունն ու տոները, որ մեկ գիշերվա ընթացքում փոխվում է մնացյալ ամբողջ կյանքը: Մեկ գիշերվա ընթացքում Էբենեզերի մոտ են գալիս երեք ուրվականներ: Անցյալի Սուրբ ծննդյան ոգին Սկրուջին տանում է այն վայրերը, որտեղ նա ծնվել է, և ցույց է տալիս նրան անցած իրադարձությունները, նաև իր կարծրացած տրամադրվածության պատճառով ընկերուհու հետ բաժանումը:

Ամանորյա ֆիլմացանկն ամբողջական չէր լինի առանց Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի, որն արդեն ավելի քան կես դար է, ինչ հիացնում է հանդիսատեսին իր անկեղծությամբ, բարությամբ ու լավատեսությամբ: Սա մի հուզիչ պատմություն է բարեհոգի Ջորջի մասին, ով բախվել է ֆինանսական խնդիրների հետ և դրանց լուծման միակ տարբերակն է համարում ինքնասպանությունը: Հերոսը որոշում է իրականացնել իր մտահղացումը Սուրբ Ծննդյան նախօրեին, իսկ նրա պահապան հրեշտակը որոշում է խանգարել: Իր ողջ անկրկնելիությամբ ֆիլմը պարտական է նախևառաջ գլխավոր դերակատարին՝ Ջեյմս Ստյուարտին, ում համար սա առաջին ֆիլմն էր Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտնչելուց հետո. շատ քննադատներ համարում են, որ հենց զարհուրելի պատերազմն է նպաստել Ջիմիի անմիջական ու հուզիչ խաղին: «Այս հրաշալի կյանքը» ֆիլմ է բարի արարքների և երազելու կարևորության մասին, ֆիլմ, որը պետք է դիտել հատկապես Ամանորին, երբ կախարդանքն այնքան մոտ է, ու թվում է, թե իրականանալու են բոլոր ցանկությունները։ 

Գերդան ծնողների հետ ապրում է փոքրիկ քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Վոլֆգանգը, «Ճերմակ արջ» հյուրանոցի սեփականատերն է: Աղջկա մայրը՝ Էմին, գործերով գնում է անտառի միջով և ընկնում ձյունամրրիկի մեջ: Հաջորդ օրը նրա ցրտահարված մարմինը գտնում են անտառում, կողքին ընկած է լինում 3 վարդերի տեսքով մետաղազարդ: Վոլֆգանգն ու Գերդան շարունակում են ապրել հյուրանոցում: 9 տարի անց աշխատանքի է ընդունվում նոր հանձնակատար՝ Կայը: Նա ընկերանում է Գերդայի հետ, մի անգամ սահադաշտում համբուրում է նրան, իսկ հետո սեր է խոստովանում: Բայց այդ պահին ձյունամրրիկ է բարձրանում, նրա աչքի մեջ ինչ-որ բան է ընկնում: Դրանից հետո Կայը դառնում է չար և դաժան:

Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter), բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի 8 մասից բաղկացած հայտնի վիպաշար։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը:

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s