Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Սանտա Կլաուս» ամանորյա հեքիաթային,ընտանեկան ֆիլմի քննարկմանը :
- Հանդիպման օրը՝ դեկտեմբերի 14, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը
- Ֆիլմի քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,հույզերի արտահայտում
- Հրաշքների իրական լինել\ չլինելու կարծիքի արտահայտում
Մասնակիցներ՝
- Միջին դպրոցի 6-7-րդ դասարանների երկարացված օրվա սովորողներ
- Հասմիկ Ուզունյան
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր, առանձնացնում ՝ պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
Սուրբ ծննդյան գիշերը՝ խաղալիք վաճառող Սքոթ Քալվինը իր տանիքից պատահաբար հրում է տարօրինակ մի ծերունու։ Ի զարմանս նրա,նույն տեղում նա հայտնաբերում է Հյուսիսային եղջերուների։ Մինչ անծանոթ,անօգնական վիճակում թավալվում է ձյունակույտի մեջ, հետաքրքրքսեր Սքոթը ցատկում է թամբին և հաըտնվում է Հյուսիսային բևեռում,որտեղ գլխավոր էլֆը նրան համոզում է զբաղեցնել Ձմեռ պապի տեղը, ով ներկայումս գտնվում է Քալվինի տան մոտ և չի կարող կատարել իր պարտականությունները։
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։
1 Comment