Դեկտեմբերի 8-ին կայացավ ակումբի 12-րդ հանդիպումը։
Այն նորովի էր՝ մատուցմամբ, մասնագիտական հարթակով, ստեղծագործներով։ Անվերջ կարելի է լսել,զրուցել Վիգեն Ավետիսի, Հարություն Հովհաննիսյանի հետ։
Քննարկումը սկսեցինք լսելով հանրահայտ կատարմամբ՝ Al Bano and Romina Power — Liberta — Modigliani։ Նման մթնոլորտում, ոգեշնչված նկարչի գործերից, ֆիլմը քննարկեցինք, անցում կատարեցինք դեպի քանդակներ,հետո նորից վերադարձանք և այդպես շարունակ։ Արվեստագետների հետ շփումն աննկարագրելի է՝ բազում հետաքրքիր մտքերով, խաղաղ մթնոլորտում, գունեղ տրամադրությամբ։
Քննարկումից մի մասնիկ՝
Շնորհակալ ենք նման հետաքրքիր,ուսումնալի, հագեցած հանդիպման համար։
Լուսաբանում են մասնակիցները․
- Մանուկյան Թամարան գրառում է «Հասկացա, որ իրոք դժվար է հասկանալ արվեստագետներին»
- «Ինձ համար շատ կարևոր է ֆիլմի վերլուծության ընթացքում նաև լսել մասնագետների կարծիքները և միգուցե ավելի խորանալ ֆիլմի աշխարհում» գրում է Ջուլիա Ասրյանը
- «Արվեստը կարելի է ներկայացնել խանդոտ մարդու կերպարով։ Եթե կինն ընդունում է արվեստը, ապա նա արվեստագետին էլ է միաժամանակ ընդունում» ցիտում է Լիլիթ Գրիգորյանը Վիգեն Ավետիսի խոսքերից
- Հրաչուհի Մանվելյանը գրառում է «Сделав следующий вывод,что если бы не творчество,то можно было сойти с ума,я ощущаю внутри себя радость и тягу к прекрасному на основе которого лежит искусство»։













