Ձյունե թագուհին

Ձյունե թագուհին (անգլ.՝ Snow Queen), ամերիկյան ընտանեկան ֆանտազիա` Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հիման վրա:

Իսկզբանե ֆիլմը նկարահանվել է «Hallmark» հեռուստաալիքով ցուցադրման համար 2002 թվականին։

Գերդան ծնողների հետ ապրում է փոքրիկ քաղաքում, որտեղ նրա հայրը՝ Վոլֆգանգը, «Ճերմակ արջ» հյուրանոցի սեփականատերն է: Աղջկա մայրը՝ Էմին, գործերով գնում է անտառի միջով և ընկնում ձյունամրրիկի մեջ: Հաջորդ օրը նրա ցրտահարված մարմինը գտնում են անտառում, կողքին ընկած է լինում 3 վարդերի տեսքով մետաղազարդ: Վոլֆգանգն ու Գերդան շարունակում են ապրել հյուրանոցում: 9 տարի անց աշխատանքի է ընդունվում նոր հանձնակատար՝ Կայը: Նա ընկերանում է Գերդայի հետ, մի անգամ սահադաշտում համբուրում է նրան, իսկ հետո սեր է խոստովանում: Բայց այդ պահին ձյունամրրիկ է բարձրանում, նրա աչքի մեջ ինչ-որ բան է ընկնում: Դրանից հետո Կայը դառնում է չար և դաժան:

Մի անգամ գիշերը հյուրանոց է ժամանում մի հարուստ կին՝ թանկագին մուշտակով ու ադամանդներով, և Կային հրավիրում է հետևել իրեն: Հասկանալով, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, Կայը Գերդայի համար գնում է երկարաճիտ կոշիկներ, իսկ արկղի մեջ «Օգնիր ինձ» գրառմամբ նամակ է թողնում: Դրանից հետո նա մեկնում է անծանոթուհու հետ:

Գերդան մեկնում է նրան փնտրելու: Սկզբում նա հայտնվում է Կախարդուհի Գարնան տանը: Վերջինս հետևողականորեն խնամում է Գերդային՝ համոզելով նրան մնալ փոքրիկ աղջիկ: Միայն որոշ ժամանակ անց է Գերդան իր մեջ փախչելու ուժ գտնում: Անտառում նա հանդիպում է փոքրիկ չինացի հրաշագործին, ով նրան առաջարկում է գնալ Արքայադուստր Ամռան դղյակ: Վերջինս, ի պատիվ Գերդայի, պարահանդես է կազմակերպում, որի ժամանակ նրան առաջարկում է ծանոթանալ ասպետներից մեկի հետ, այլապես եթե նա ոչ ոքի չսիրահարվի մինչ կեսգիշեր, ամառը կավարտվի: Գերդան պարահանդեսային հագուստով փախչում և ընկնում է ավազակների ձեռքը: Երիտասարդ ավազակուհին նրան փրկում է մահից: Ավազակուհի Աշունը նրան ասում է, որ Ձյունե թագուհու հետ մարտնչելու համար Գերդայի ուժերը չեն բավականացնի, և խոստովանում է՝ թագուհին իր քույրն է: Դրանից հետո նա Գերդային է տալիս մորից խլած մետաղազարդը, որը 3 վարդերի տեսք ուներ: Գերդան իր զնդանի պատի մեջ անցք է բացում և փախչում հյուսիսային եղնիկի հետ:

Այդ ողջ ընթացքում Կայը գտնվում էր Ձյունե թագուհու ապարանքում: Այն զարմանալիորեն նման էր Գերդայի հոր հյուրանոցին, միայն թե ներսն ամբողջությամբ ձյունից էր: Ձյունե թագուհին նրան հրամայել էր մանրագույն փշուրներից հավաքել կոտրված հայելին՝ խոստանալով ազատություն պարգևել: Կային հսկում էր Ճերմակ արջը, որը սիրահարված էր թագուհուն: Կայը փախչելու տարբերակներ էր փնտում, բայց ելք չի գտնում և գործի է անցնում: Հայելին գրեթե հավաքված է, չի բավականացնում մի կտոր: Արջը Կային պատմում է հայելու պատմությունը, և այդ պատմությունը քամին հասցնում է Գերդային. մի անգամ դևը պատրաստել է այդ հայելին և տվել տարվա 4 եղանակներին: Երբ Գարունը, Ամառային արքայադուստրը, Ավազակուհի Աշունը նայեցին դրա մեջ, իրենց տեսան: Իսկ Ձմեռը տեսավ իր տիրակալությունը, ճանկեց հայելին և ցանկացավ դիմել Աստծուն, որպեսզի նա թույլ տա հայելին իր մոտ պահել: Նա ավելի ու ավելի էր բարձրանում, սակայն հայելին հանկարծ երերաց և կոտրվեց: Հայելու բեկորներն ընկան մարդկանց աչքերի մեջ, և Ձմեռը երկար ժամանակ աշխարհով մեկ փնտրում էր այդ բեկորները, որպեսզի նորից հավաքի հայելին: «Իմ անհաջողությունները»՝ Ձյունե թագուհին այդպես անվանեց երիտասարդներին, ում աչքերի մեջ ընկել էին այդ բեկորները, և նրանք դարերով սառած էին մնացել ապարանքի սառույցի մեծաբեկորներում: Կայը հասկանում է, որ հայելու վերջին բեկորն իր աչքի մեջ է: Այդ նույն ժամանակ Գերդան ներխուժում է դղյակ: Կայն սկզբում չի ճանաչում նրան, բայց հետո տեսնում է այն երկարաճիտ կոշիկները, որոնք ինքն էր գնել նրա համար, և ամեն ինչ հիշում է: Գերդան գրկում է նրան, բայց հանկարծակի ձյունամրրիկ է սկսվում, և նա սառչում է՝ ծածկվելով սառույցով: Կայը խնդրում է թագուհուն գթալ աղջկան, թագուհին համաձայնում է՝ փոխարենը համբույր պահանջելով: Թագուհին համբուրում է Կային, արցունքի հետ միասին նրա աչքից ընկնում է բեկորը, և Կայն անգիտակից ընկնում է:

Ձյունե թագուհին հայելու վերջին բեկորը դնում է շրջանակի մեջ, և հայելին նորից ամբողջանում է: Թագուհին հիանում է իր արտացոլանքով: Գերդան սառչում է, նրա գլխում տեսիլքներ են հայտնվում. Գերդայի մայրիկն իրեն ասում է՝ պետք է հավատալ: Գերդան արթնանում է և փորձում է ստիպել Ձյունե թագուհուն, որ իրեն վերադարձնի Կային: Իսկ նա ծիծաղում է. «Արդյոք գիտես, թե ում հետ ես կապ հաստատել»: Գերդան պատասխանում է. «Այո, դու ընդամենը Ձմեռն ես: Իսկ ձմեռն ավարտվում է»: Այս խոսքերն ասելիս նա Ձյունե թագուհու կրծքին է սեղմում մայրիկի մետաղազարդը: Թագուհին, չդիմանալով մարդկային ջերմությանը, ընկնում է, նրա կախարդանքն ավարտվում է: Ճերմակ արջը, դառնալով վայելչակազմ արքայազն, տիրուհուն ձեռքերի վրա տանում է: Իսկ Գերդան ու Կայը տեսնում են՝ ինչպես է հալվում սառույցը, իսկ սառցե ապարանքը վեր է ածվում Գերդայի հոր հյուրանոցի: Նրանք դուրս են գալիս հյուրանոցի դռներից և տեսնում են Միննային՝ հոր օգնականին: Վերջինս ուրախանում է, որ Կայն ու Գերդան վերադարձել են: Ուրախանում է նաև Գերդայի հայրը: Այժմ նրանց կյանքը վերսկսվում է: Ֆիլմի վերջին կադրերում սահադաշտում շատ մարդիկ կան, Կայն ու Գերդան համբուրվում են, Գերդայի հայրը՝ Վոլֆգանգը, այլ երաժիշտների հետ միասին, նվագում է ֆագոտի վրա, իսկ առջևում՝ սառած ծովի մոտ, ձյան տակից երևում են ծաղկող նարգիզները: Ձմեռն ավարտվել է…

«Ձյունե թագուհին» (դան՝ Snedronningen), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, որը կազմված է 7 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Նոր հեքիաթներ։ Առաջին հատոր։ Երկրորդ հավաքածու։ 1845։» (դան․՝ Nye Eventyr. Første Bind. Anden Samling. 1845.) հատորում։ Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, ում անպատասխան սիրել է Անդերսենը. նրանք ծանոթացել են 1840 թվականին։ Շարունակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s