Սուրբ ծննդյան գիշերը՝ խաղալիք վաճառող Սքոթ Քալվինը իր տանիքից պատահաբար հրում է տարօրինակ մի ծերունու։ Ի զարմանս նրա,նույն տեղում նա հայտնաբերում է Հյուսիսային եղջերուների։ Մինչ անծանոթ,անօգնական վիճակում թավալվում է ձյունակույտի մեջ, հետաքրքրքսեր Սքոթը ցատկում է թամբին և հաըտնվում է Հյուսիսային բևեռում,որտեղ գլխավոր էլֆը նրան համոզում է զբաղեցնել Ձմեռ պապի տեղը, ով ներկայումս գտնվում է Քալվինի տան մոտ և չի կարող կատարել իր պարտականությունները։ Նա համաձայնվում է,բայց մի բան է հագնել Ձմեռ պապի հանդերձանք և պարել երեխաների հետ,և բոլորովին այլ է լինել իսկական Սանտա,երբ իրականում ունես մորուք, փոր և մոխրագույն մազեր։Նա դեռ այդպիսի ուրախ Սուրբ Ծնունդ չէր ունեցել։