Ֆիլմադարանի 11-րդ հանդիպման ամփոփում

Դեկտեմբերի 3-ին կայացավ ֆիլմադարանի, տիար Բլեյանի և Հայկ Բիանջյանի հետ հանդիպումը։

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը մերօրյա պատմիչ է: Պատմում է Երևանի մասին՝ լուսանկարների ու դրանցից ստեղծված ֆիլմերի միջոցով: Ոչ միայն պատմում է, այլև ահազանգում է վերացող մշակութային արժեքների , ջնջվող հիշողությունների, և դրանց համար պայքարողների անհավասար պայմանների մասին: Հին Երևանի մասունքների՝ քանդվող ու քանդված շինությունների, Երևանի նկատմամբ հասարակաության վերաբերմունքի և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Քոլեջի վերնատանը ջերմ մթնոլորտում ներկա էին նաև Հայկի գեղեցիկ ընտանիքը, լուսանկարիչ, ընտանիքի բարեկամ Նաիրի Շահինյանը։ Ինչպես նաև Հարավային դպրոցի սովորողներ Անուշ Ներսիսյանի հետ միասին, Անի Սարգսյանն ու իր խումբը, Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողներ,ուսուցիչներ և այլոք։ Հայկ Բիանջյանի հետ ունեցանք պայմանավորվածություն հետագա համագործակցությունների վերաբերյալ։ Հանդիպում-քննարկումից բոլորը շատ տպավորված էին, ուրախ կլինենք Ձեզ նորից հյուրընկալել մեր ակումբում։

Սովորողների տպավորությունը՝

Շնորհակալ ենք մասնակցության և նման տպավորիչ հանդիպման համար։

Օրվա մասին կպատմեն տեսանյութերը․

Հյուրի հետ ծանոթացանք,շրջեցինք Քոլեջի լաբորատորիաներով, այցելեցինք Խաղողի և գինու դպրոց, սեղանատուն,որտեղ կրթահամալիրի դաստիարակների սեմինարն էր, կացարան, Հնձան։ Հայկը ծանոթացավ առաջին կուրսի սովորող Նարեկի ցուցադրությանը, որի թեման է «Խորհրդային միություն»։

Հանդիպումը սկսվեց ողջույնով, օրվա օրակարգով, տիար Բլեյանի խոսքով։

Դիտեցինք ֆիլմեր, ընթացքում Հայկ Բիանջյանի մեկնաբանմամբ։ Այնուհետև քննարկեցինք, կիսվեցինք տպավորություններով։

Սովորողներն ունեին բազում հարցեր, սակայն ժամանակը սուղ էր։ Պատասխանները շատ հետաքրքիր են։

Ֆոտոպատում՝

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s