Գերմանական կինոփառատոններ․ Բեռլինալե

Սոնա Կարապողոսյանի անդրադարձը։

Արդեն 17 տարի է՝ «Գյոթե ինստիտուտը» համագործակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ և մշտապես ապահովում կինոփառատոնի գերմանական ծրագիրը՝ առաջնորդվելով արժեքավոր ֆիլմեր ընտրելու կարգախոսով։ Այդ հարցում օգնում են Հայաստանի և Գերմանիայի կինոքննադատներն ու փորձագետները։

Բեռլինալեն Բեռլինի ճշգրիտ արտացոլումն է. այն լայնածավալ է, զանազան, ունի ֆիլմեր և միջոցառումներ բոլոր ճաշակների համար: Ծրագրերի աշխարհագրական, թեմատիկ և ժանրային բազմազանությունը փառատոնի այցեքարտն է, որը ներառում է նաև ցուցահանդեսներ, ինստալացիաներ, դասընթացներ և ակտիվագույն կինոշուկա: Դժվար է ընկալել և ընկղմվել փառատոնի հունի մեջ, եթե նորեկ ես քաղաքում և չես տիրապետում քաղաքի երակը հանդիսացող տրանսպորտային համակարգին:

Ձախողած համարելով նախորդ տարվա բեռլինյան փորձս (ընդամենը 12 ֆիլմ)` որոշել էի Բեռլին մեկնել փառատոնից մեկ ամիս առաջ: Սա ինձ հնարավորություն էր տալու ինտեգրվել քաղաքին, ինչպես նաև մասնակցել նախափառատոնային ցուցադրություններին, որոնք անցկացվում էին լրագրողական հավատարմագիր ունեցող բոլոր կինոքննադատների համար դեռևս հունվար ամսից: Իսկ երբ կժամանեին կինոընկերներս ու հայկական պատվիրակությունը, ես կկարողանայի ավելի ազատ ժամանակացույց կազմել և օգնել մյուսներին խորհուրդներով` ինչ չնայել: Այս տարին առանձնահատուկ էր նաև նրանով, որ առաջին անգամ կինոշուկայում ունենալու էինք հայկական տաղավար` ներկայացնելու հայկական կինոն և դառնալու յուրահատուկ հավաքատեղի հայ կինոգործիչների համար:

Բեռլինի հոբելյանական 70-րդ փառատոնը դարձավ այս տարի տեղի ունեցած վերջին մեծագույն մշակութային միջոցառումը, որից հետո ժամանակավորապես դադարեցին բոլոր կինոփառատոնները կամ տեղափոխվեցին առցանց տիրույթ: Միայն կարոտով հիշելով փառատոնային խելագար առօրյան` առաջարկում եմ ծանոթանալ փառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկված գերմանական ֆիլմերին, որոնք արդեն նշվեց. տարբեր են և համապատասխան տարբեր ճաշակների:

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s