Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #11

Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու Հայկ Բիանջյանի և ֆիլմադարան ակումբի մասնակիցների, լուսանկարիչ, հասարակագետ սովորողների հետ հանդիպմանը:

  • Հանդիպման օրը՝ դեկտեմբերի 3, Ժամը՝ 14:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Օրվա հյուրը՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող Հարություն Բիանջյանի ծնող, ֆոտոլրագրող, «Անհետացող հիշողությունը» ֆիլմի հեղինակ Հայկ Բիանջյանը։

Հանդիպման օրակարգը

  • Ծանոթացում հյուրի հետ
  • Շրջայց Քոլեջի լաբորատորիաներով, Խաղողի և գինու դպրոց,սեղանատուն,կացարան
  • Քննարկում
  • «Հոգատարություն» նախագծի ներկայացում
  • Մասնագիտական խորհուրդներ ակումբի անդամներին
  • Հետագա համագործակցություն
  • Գինու համտես
  • Հյուրասիրություն

Հանդիպումից առաջ՝

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը մերօրյա պատմիչ է: Պատմում է Երևանի մասին՝ լուսանկարների ու դրանցից ստեղծված ֆիլմերի միջոցով: Ոչ միայն պատմում է, այլև ահազանգում է վերացող մշակութային արժեքների , ջնջվող հիշողությունների, և դրանց համար պայքարողների անհավասար պայմանների մասին: Հին Երևանի մասունքների՝ քանդվող ու քանդված շինությունների, Երևանի նկատմամբ հասարակաության վերաբերմունքի և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Սովորողների նախապատրաստական աշխատանքներ’
Ջուլիա Ասրյան
Սոֆի Առաքելյան
Լիլի Մովսեսյան
Անահիտ Գաբրիելյան

Քննարկվող ֆիլմերի մասին․

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի երկու նոր ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ և New media Advocacy նախագծի շրջանակներում ստեղծված այս ֆիլմերը, Բիանջյանի կարծիքով, ևս մեկ փորձ են հասարակության ուշադրությունը հրավիրելու Երևանի հին, մշակութային արժեք ներկայացնող տների ու շինությունների վրա, որոնք քանդվում են ու անտերության մատնվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով

Վերջին տարիներին մեր քաղաքում արդեն 30 մշակույթ- հուշարձան շենք ենք կորցրել։ Մնացել են վերջին մի քանիսը։ Բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացվել,և ցուցահանդեսներ կազմակերպվել այս թեմայով։ Ես պարզապես անիմաստ եմ համարում,որ մենք նշում ենք Էրեբունի-Երևանի տոնը այս տարիներին,բայց մեր քաղաքում չենք կարողանում 100 տարվա պատմություն ունեցող շենք պահել։ Այս ամենը պահպանվում է միայն լուսանկարների ու ֆիլմերի տեսքով — ասում է Բիանջյանը «Մեդիալաբին»։

Ես տեսել եմ «թաքնված» քաղաքը. Հայկ Բիանջյան

Հանրապետության հրապարակի տակ՝ տարածքի ողջ ծավալով, 17-րդ դարի շինություններ են: Այս մասին են վկայում հնագիտական հետազոտությունները, որոնք արվել են 2003 թվականին, երբ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր Հայաստանի գլխավոր հրապարակը։ Այդ ժամանակ այժմ որպես «թաքնված» քաղաք հիշվող շինությունը լուսանկարահանել է Հայկ Բիանջյանը։ Նա ՍիվիլՆեթին պատմում է իր տեսածը։

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց ցուցահանդես՝ ներկայացնելով Հայկ Բիանջյանի կատարած լուսանկարներն ու նրա անձնական հավաքածուի իրերը: Հեղինակի համար այդ ցուցահանդեսը Խորհրդային Երևանի մթնոլորտն ընկղմվելու, վերհիշելու, վայելելու և վաղվա անելիքը հասկանալու առիթ է, իսկ առիթը բաց չթողնելու վերջնաժամկետը ապրիլի 19-ն է: Այն ներկայացված է imyerevan-ի հղումով։

Հայկ Բիանջյանի լուսանկարներով ստեղծված ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը: Ֆիլմերը կարող եք դիտել այս հղումներով՝ 1, 2


Հայկ Բիանջյանի Asekose.am-ի թղթակցի հետ զրույցը, հետաքրքիր հարցադրումներն ու պատասխանները կարող եք կարդալ այս հղումով։

Ավելին կարող եք տեսնել այստեղ։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան, Անի Սարգսյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s