Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #10

Այս շաբաթ քննարկում ենք «Հյուրանոց Գրանտ Բուդապեշտ» ֆիլմը։ Հոբելյանական հանդիպում է։ Այն յուրահատուկ է նրանով,որ վարելու է Լուսանկարչության բաժնի երրորդ կուրսի սովորող Մարիամ Փաշայանը։ Ֆիլմի ընտրությունն իրենն է, նախապատրաստական աշխատանքը՝ բլոգում։

Ֆիլմադարանը հրավիրում է բոլորին մասնակցելու հետաքրքիր հանդիպմանը ֆիզիկական միջավայրում։ Սեբաստացիները քննարկելու են դիտած ֆիլմը, կիսվեն կարծիքներով, արտահայտեն իրենց տեսակետը։ Քննարկենք մասնագիտական հմտությունները։

  • Հանդիպման օրը՝ նոյեմբերի 30
  • Ժամը՝ 14:00
  • Վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի և քոլեջի սովորողներ,ուսուցիչներ և բոլոր ցանկացողները

Օրվա հյուրը՝ Արմենիա հեռուստաընկերության օպերատոր, Քոլեջի նախակրթարանի սանի’ Լիլի Եղոյանի հայր Արման Եղոյան։

Ընթացքը

  • Զրույց
  • Քննարկում
  • Մասնագիտական խորհուրդներ
  • Հետագա համագործակցություն

Արման Եղոյանը ծնվել է 29.09.1993թ-ին ք. Էջմիածնում: 2015թ-ին ավարտել է Հեռուստատեսության և Ռադիոյի ակադեմիան ,2014թ-ից աշխատել է հեռաուստատեսության ոլորտում որպես օպերատոր։ Աշխատել է Հ1-ում, Շանթում, Ա Թի Վի հեռուստաընկերությունում, այժմ` Արմենիա հեռուստաընկերությունում, ինչպես նաև մասնավոր կինոարտադրողների հետ։

Հանդիպման պատասխանատուներ՝ Մարիամ Փաշայան, Մարիամ Մխիթարյան, Սուսան Ամուջանյան

Քննարկվող ֆիլմի մասին․

«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (անգլ.՝ The Grand Budapest Hotel), Ուես Անդերսոնի ֆիլմը՝ Ռեյֆ Ֆայնսի գլխավոր դերակատարմամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, 2014 թվականի փետրվարի 6-ին, որտեղ նա հիացմունքով ընդունվեց ու արժանացավ ժյուրիի մրցանակին։ Կինոմամուլի ներկայացուցիչների մեծամասնությունը ֆիլմը դասում է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում, պարգևատրվել է մի շարք մրցանակներով։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտացածին Զուբրովկա երկրում։ Երիտասարդ կինն այցելում է անհայտ գրողի գերեզմանին, որ նշված է պարզապես որպես «Հեղինակ» (Թոմ Ուիլկինսոն)։ Հետո հեղինակը պատմում է իր երիտասարդ տարիների պատմությունը։ Մի անգամ նա հյուրընկալվել է լեգենդար «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցում, որտեղ ծանոթացել է դրա առեղծվածային սեփականատիրոջ հետ։

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների։

1 Comment

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s