Սուրբծննդյան պատմություն

«Սուրբծննդյան պատմություն» (անգլ.՝ A Christmas Carol), Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգը արձակ ոճում» (1843 թվական) ստեղծագործության էկրանավորում: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ռոբերտ Զեմեկիսն է:

Այս վիկտորյական ուսուցողական պատմությունը ծեր ու դաժան ժլատ Էբենեզեռ Սկրուջի մասին է, ով ատում էր ուրախությունն ու տոները, որ մեկ գիշերվա ընթացքում փոխվում է մնացյալ ամբողջ կյանքը: Մեկ գիշերվա ընթացքում Էբենեզերի մոտ են գալիս երեք ուրվականներ: Անցյալի Սուրբ ծննդյան ոգին Սկրուջին տանում է այն վայրերը, որտեղ նա ծնվել է, և ցույց է տալիս նրան անցած իրադարձությունները, նաև իր կարծրացած տրամադրվածության պատճառով ընկերուհու հետ բաժանումը:

Ներկայի Սուրբ ծննդյան ոգին թույլ է տալիս Սկրուջին տեսնել, թե ինչպես է իր կլերկը՝ Բոբ Կրեթչիթը, ով ապրում է աղքատության մեջ և հնարավոր է՝ չկարողանա նշել մյուս տոնը իր շատ թույլ և դժվարությամբ քայլող տղայի Տիմի հետ, նշում Սուրբ Ծնունդը: Սկրուջը տեսնում է Սուրբ ծննդյան տոնակատարությունը իր զարմիկ Ֆրեդի տանը, ով Սկրուջին համեմատում էր ավանակի հետ: Սակայն Ֆրեդը և իր հյուրերը կենաց են խմում հորեղբայր Սկրուջի համար: Եկող Սուրբ ծննդյան ոգին թերևս ամենաչարագույժն է: Նա Սկրուջին ցույց է տալիս շատ մարդկանց, ովքեր խոսում են ինչ-որ ծերուկի մահվան մասին, ով եղել է շատ ժլատ ու բոլորի կողմից չսիրված:

Ոգին Էբենեզերին կրկին տանում է իր կլերկի տուն. Տիմը մահացել է, քանի որ չէր կարողացել օգնություն ստանալ: Սկրուջը կրկին հայտնվում է հնավաճառի տանը, որտեղ տեսնում է, թե ինչպես են վաճառվում բոլոր ապրանքները, որոնք մինչև վերջին վերնաշապիկը գողացվել են հանգուցյալից: Ճանապարորդության վերջում Էբենեզերը հարցնում է, թե ով է եղել այդ հանգուցյալը, ում մասին խոսում էին բոլոր մարդիկ: Մի պահ նա հայտնվում է գերեզմանոցում սառած տապանաքարի մոտ և հասկանում է, որ այդ հանգուցյալը հենց ինքն է: Ուրվականը ամսաթվից մաքրում է ձյունը, բայց Սկրուջը աղաչում է նրան հնարավորություն տալ և խնդրում է ցույց չտալ տարեթիվը: Նա խոստանում է, որ կփոխվի, բայց հանկարծ հողը գնում է իր ոտքի տակից, և Սկրուջը ընկնում է դագաղի մեջ:

Մի պահ մթնում է: Էբենեզերը բացում է աչքերը և հասկանում, որ պառկած է իր տանը՝ հատակին: Սկրուջը սկսում է բարձր ծիծաղել, դուրս է վազում փողոց և ամեն հանդիպած մարդուն շնորհավորում է Սուրբ ծննդյան կապակցությամբ: Նա ամենամոտ խանութից գնում է ամենամեծ հնդկահավը և սայլակառքով ուղարկում է իր աշխատողի տուն: Գիշերը նա գալիս է իր զարմիկի տուն, երբ ամբողջ ընտանիքը տոնական սեղանի շուրջ հավաքված էր: Նրան ուրախությամբ ընդունում են, իսկ նա անցկացնում է հրաշալի, իսկական Սուրբ ծննդյան գիշեր: Առավոտյան նա գնում է աշխատանքի և նախատում է Բոբին ուշանալու պատճառով: Նա ներողություն է խնդրում, բայց Սկրուջը շատ խիստ տոնայնությամբ հայտարարում. «Իմ հրեշտակային համբերությանը վերջ է եկել … և դրա համար ես բարձրացնում եմ ձեր աշխատավարձը»:

Այդ խոսքերից հետո նա ի սրտե ծիծաղում է: Պարոն Կրեթչիթը ոչինչ չի հասկանում, իսկ Սկրուջը ուղարկում է նրան ածխի խանութ. առաջ նա ժլատություն էր անում ջեռուցման համար:

Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Բոբը եզրափակիչ ելույթ է ունենում, կարծես հեղինակի խոսքի նման: Դրանից մենք հասկանում ենք, որ տղա Տիմը լիովին կազդուրվել է, իսկ Սկրուջը դարձել է նրա երկրորդ հայրը: Ֆիլմն ավարտվում է Տիմի խոսքերով. «Տե՜ր Աստված, պահպանի՛ր բոլոր մարդկանց»:

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s