Սեբաստացու օրերին ընդառաջ այս շաբաթ քննարկում ենք «Ուրախ ավտոբուսը» ֆիլմը։
Հանդիպման- քննարկման արդյունքը տեսաֆիլմում՝
Ինձ համար ամենահաճելի մասը այն էր, որ երբ դպրոցի դռնապահը վիրավորեց Գագիկին՝ անտեր անվանելով, ընկեր Սաթենիկը բարկացավ և ասաց, որ Գագիկը անտեր չէ, բռնեց նրա ձեռքը և ճանապարհ ընկավ։ Ճանապարհին Սաթենիկը Գագիկի ձեռքը բռնած քայլելիս հանկարծ բարկանում է նրա վրա, ասելով թե՛ ինչու՞ է հետևից գնում, տղան էլ իր հերթին ասում է․ ձեռքս բռնել ես՝ և ասում մի արի։
Ֆիլմը առաջին անգամ էի դիտում և քոլեջում էլ քննարկելուց հետո ստացա ֆիլմի հետ կապված, ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Ջեմմա Զարգարյանը պատմում է հանդիպման մասին։
Մերի Զաքարյանի կարծիքը կարող եք կարդալ իր բլոգում։






