Սեբաստացու օրերին ընդառաջ այս շաբաթ քննարկում ենք «Ուրախ ավտոբուսը» ֆիլմը։
Ֆիլմադարանը հրավիրում է բոլորին մասնակցելու հետաքրքիր հանդիպմանը ֆիզիկական միջավայրում։ Սեբաստացիները քննարկելու են դիտած ֆիլմը, կիսվեն կարծիքներով, արտահայտեն իրենց տեսակետը։
- Հանդիպման օրը՝ նոյեմբերի 23
- Ժամը՝ 13։30
- Վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
- Հանդիպման պատասխանատուներ՝ Մարիամ Մխիթարյան, Սուսան Ամուջանյան
- Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի և քոլեջի սովորողներ,ուսուցիչներ և բոլոր ցանկացողները
Քննարկվող ֆիլմի մասին․
«Ուրախ ավտոբուս», ֆիլմը նկարահանվել է 2000 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։Գեղարվեստական ֆիլմ է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին։
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների։
Սիրով սպասում ենք բոլորին։