Գրանդ Բուդապեշտ հյուրանոց

«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (անգլ.՝ The Grand Budapest Hotel), Ուես Անդերսոնի ֆիլմը՝ Ռեյֆ Ֆայնսի գլխավոր դերակատարմամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, 2014 թվականի փետրվարի 6-ին, որտեղ նա հիացմունքով ընդունվեց ու արժանացավ ժյուրիի մրցանակին։ Կինոմամուլի ներկայացուցիչների մեծամասնությունը ֆիլմը դասում է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում, պարգևատրվել է մի շարք մրցանակներով։

Ֆիլմի առաջին թրեյլերը, որը «սպանություն, վրեժ, սեր ու արկածներ» էր խոստանում, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին։ Դեկտեմբերի 19-ին հրապարակվեց երկրորդ տեսահոլովակը, որը ցույց էր տալիս «ավելի քան տասնյակ էկսցենտրիկ հերոսներ 90 վայրկյանում», ինչպես նաև ետնանկար, որում պատկերված են հիմնական գործող անձինք:

Ֆիլմի ավարտական տիտրերում գրված է, որ ֆիլմի սյուժեն ոգեշնչված է Ստեֆան Ցվեյգի ստեղծագործություններով (ֆիլմարտադրողները ներկայացնում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սրտի անհամբերություն», «Երեկվա աշխարհ։ Եվրոպացու գրառումները», «Քսանչորս ժամ կնոջ կյանքից»)։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտացածին Զուբրովկա երկրում։ Երիտասարդ կինն այցելում է անհայտ գրողի գերեզմանին, որ նշված է պարզապես որպես «Հեղինակ» (Թոմ Ուիլկինսոն)։ Հետո հեղինակը պատմում է իր երիտասարդ տարիների պատմությունը։ Մի անգամ նա հյուրընկալվել է լեգենդար «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցում, որտեղ ծանոթացել է դրա առեղծվածային սեփականատիրոջ հետ։

Վերջինս պատմում է երկու համաշխարհային պատերազմների արանքում ընկած ժամանակամիջոցում հյուրանոցում տեղի ունեցած դեպքերի մասին։ Հյուրանոցի մի հարոււստ հյուրընկալուհի՝ մադամ Դ.-ն, 19 տարի ընկերություն է անում հյուրանոցի դռնապանի հետ և նրան է կտակում «Խնձորով տղան» թանկարժեք նկարը։

Մադամ Դ.-ն սպանվում է անհայտ մարդասպանի ձեռքով, իսկ նրա որդին՝ Դմիտրին, չհամաձայնելով մոր կտակի հետ Գուստավին մեղադրում է մոր սպանության մեջ։ Մսյե Գուստավին ձերբակալում են, և նա օգնություն է խնդրում երիտասարդ միջանցքային սպասավորից՝ Մուստաֆա Զերոյից, և վերջինիս հիացմունքի առարկայից՝ Ագաթայից։

Ագաթան ու Մուստաֆան Գուստավին օգնում են փախչել բանտից, բայց Դմիտրին նրա ետևից վարձու մարդասպան է ուղարկում։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s