«Ընտանիքասերը» (անգլ.՝ The Family Man), 2000 թվականին նկարահանված ֆանտաստիկ գեղարվեստական ֆիլմ Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ:
Կարգախոսն է՝ Իսկ ի՞նչ, եթե․․․․
1987 թվական։ Ջեք Քեմբելը (Քեյջ) հրաժեշտ է տալիս Քեյթին։ Նա մեկնում է Լոնդոն: Քեյթը վատ կանխազգացում ունի և խնդրում է Ջեքին մնալ։ Բայց Ջեքը մեկնում է։ Անցել է 13 տարի։ Ջեքը դարձել է հաջողակ գործարար և խորհրդակցության ժամանակ պահանջում է, որպեսզի իր աշխատակիցները մոռանան նախածննդյան հանգստի մասին և նախատոնական օրն աշխատեն։ Առջևում խոշոր գործարք է նախատեսված։ Հանկարծ Ջեքին են բերում Քեյթ Ռեյնոլդսի երկտողը. այն նույն Քեյթի՝ իր առաջին սիրո։ Բայց նա չի զանգահարում Քեյթին, որպեսզի անցյալը հետ չբերի և չտանջվի կարոտալի հիշողություններից։
Հետաքրքիր փաստեր
- 2001 թվականին «Ընտանիքասերը» ֆիլմում դերի համար Թեա Լեոնին առաջադրվել է «Սատուրն» կինոմրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
- Ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործված շքեզ Ferrari մեքենան իրականում որոշ ժամանակ եղել է Նիկոլաս Քեյջինը։ Դերասանը վաճառել է այն նկարահանումներից մեկ տարի առաջ։