Ընտանեկան ֆիլմադարան․ ամփոփում

Նախագծի հղումը

Սովորողներն իրենց ընտանեկան հեռավար դպրոցում մասնակցեցին նախագծին և արդյունքում ստեղծվեց հեռավար ընտանեկան ֆիլմադարան՝

  • Ռոզա Փուրթոյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Կյանք ու կռիվ» ֆիլմը՝ -դու ինչ ես կորցրել այստեղ Քեմբրիջից հետո? -Քեզի ամբողջ կյանքդ ըսած են, որ դու հայ ես? -ոչ -ինձի ըսած են…… մեջբերում է Ռոզան
  • Սիմոն Ավետիսյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Ժաամանակի մեքենան» ՝ Ֆիլմի ժամանակ ես ընտանիքիս հետ քննարկեցի ֆիլմը և անցկացրի շատ լավ ժամանակ ընտանիքիս հետ միասին,- պատմում է Սիմոնը։
  • Ջեմմա Զարգարյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Տանը մենակ․ Նյու Յորքում կորածը» ֆիլմը։ Նա պատմոմ է իրենց տան ավանդույթներից՝ ամենից շատ մենք դիտում ենք այս ֆիլմը, և հաճելի դիտում ենք ունենում, ամեն Ամանորին մենք դիտում ենք և չենք ձանձրանում։
  • Սոֆի Առաքելյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Պիի կյանքը» ֆիլմը։ Ընտանեկան քննարկումներից՝ Ֆիլմից հետո քննարկում էինք: Մեզնից մեկը հավատացած էր, որ երկրորդ պատմությունն է իրականը: Մյուսներին կարողացավ համոզել, բայց ես շարունակեցի հավատալ առաջինին, որովհետև այն ավելի սիրուն էր:
  • Էլեն Հովսեփյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Արքայադստեր օրագրերը 2» և «Մայր» ֆիլմերը
  • Լիլի Մովսեսյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Հին օրերի երգը» ։ Լիլին պատմում է՝ մեր ընտանիքի ֆիլմացանկը կապված է լինում ներկա ժամանակի իրադարձությունների հետ, հատկապես պատմական կամ որևէ կարևոր իրադարձությունների հետ։
  • Մելանյա Սարգսյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է ընտանեկան ֆիլմերի ցանկ։ Եթե խոսեմ մեր ընտանիքի սիրելի ֆիլմի մասին, ուրեմն պետք է նշեմ մի քանի ֆիլմեր, քանի որ մենք չունենք կոնկրետ 1 առանձնացված ֆիլմ։ «Թթենի», «Մեր մանկության տանգոն», «Ոսկե ցլիկ»,- պատմում է Մելանյան։
  • Ջուլիա Ասրյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է՝  ․․․․Այնքա՜ն հաճելի է նայել հին սկավարակներին և հիշել, թե ինչպես են նրանք քեզ հետ եղել հասուն դառնալու ճանապարհին, թե ինչքան բան են սովորեցրել։ Մենք ընտանիքով հաճախ ենք վերանայում հին ու բարի մեր սիրելի ֆիլմերը։ 
  • Դիանա Բարսեղյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է՝ ․․․․․Պատերազմ․․․ Չենք կարողանում ցրվել այս ամենից, մեր այսօրվա իրականությունից փախուստ չկա․․ Եվ հա իրականում ֆիլմադարանն ու մեր նախագծերը կտրում են մեզ այս ամենից․․․ Վերջին ֆիլմը դիտել եմ մայրիկիս հետ, 2 օրում, քանի որ այն կարճամետրաժ սերիալ է։
  • Հրաչուհի Մանվելյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Каникулы Петрова и Васечкина» ֆիլմը։ ․․․․․Наш проект дал возможность возобновить те положительные и неповторимые эмоции,которые я ощутила много лет назад при просмотра данного произведения. Пожалуй, сегодняшний вечер я посвящу этому фильму и всколыхну старые воспоминания.
  • Օկսանա Մուրադյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Ռատատույ» մուլտֆիլմը։ ենք ընտանիքի անդամներով սիրում ենք դիտել մուլտֆիլմներ: Այս մուլտֆիլմը ստեղծվել է Փիքսար Անիմեյշն Ստուդիոս ըկերության կողմից 2007 թվականին: Օկսանան պատմում է՝ Մուլտֆիլմի անւնը դրվել է ֆրանսիական ուտեստի՝ ռատատույի, որը սիրում է պատրաստել պատմության հերոսը:
  • Վարդ Ղարիբյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Առաջ» մուլտֆիլմը,որը նա դիտել է տատիկի հետ միասին։
  • Սաթեն Գևորգյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է իրենց ավանդական ֆիլմի մասին՝ «Գիքոր»։
  • Լուիզա Մելոյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Խոստումը» ֆիլմի տպավորությունները։
  • Ռոզա Խաչատրյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է « Գրինչ» մուլտֆիլմը։ Մենք բավականին մեծ ու դրական լիցքեր ստացանք մուլտֆիլմից: Երևի դա նրանից է, որ մենք, առհասարակ, շա՜տ ենք սիրում գեղեցիկ, հումորային ու արկածային մուլտֆիլմեր դիտել: ,,Գրինչ,, մուլտֆիլմը մեր թերևս ամենասիրած մուլտֆիլմներից մեկն է: Խորհուրդ կտամ բոլորին դիտել մուլտֆիլմը, վստահեցնում եմ, որ շատ մեծ դրական լիցքեր ու էմոցիաներ կունենաք մուլտֆիլմից,- պատմում է Ռոզան։
  • Ալեքսանդր Հովհաննիսյանի ընտանեկան դպրոցը ներկայացնում է «Պիկ Ժամ» ֆիլմը։ Ֆիլմի ամբողջ ընթացքում մենք կարող ենք դիտել, թե ինչպես են նրանք գործընկերներից դառնում լավագույն ընկերներ և պատրաստ են օգնել միմյանց դժվար պահերին:Սա մեր սիրելի ընտանեկան ֆիլմերից մեկն է: Մենք այնքան ենք սիրում այս ֆիլմը, որ երբեմն, զրույցի ընթացքում, ֆիլմից մեջբերումներ ենք օգտագործում, — գրառում է Ալեքսանդրը։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s