Ուրախ ավտոբուս

«Ուրախ ավտոբուս», ֆիլմը նկարահանվել է 2000 թվականին  «Հայֆիլմ» կինոստուդիայում։Գեղարվեստական ֆիլմ է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին։

Սյուժե

Ֆիլմը պատմում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների և մեծահասակների մասին։

Դերերում

  • Անահիտ Քոչարյան – Սաթենիկ
  • Գեորգի (Ժորա) Բաղդասարյան – Գագիկ
  • Սուսաննա Բաղդասարյան – Մարուս
  • Ազատ Գասպարյան – Գառնիկ
  • Սոս Սարգսյան – քահանա
  • Միքայել Պողոսյան – Խորեն
  • Ռազմիկ Մարգարյան – Ղազարոս
  • Ֆելիքս Գրիգորյան
  • Հասմիկ Կիրակոսյան

2001 թվականին  էկրաններ բարձրացավ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսը»։ 1988 թվականի մեր ազգի մեծ վիշտը նկարագրող շատ հուզիչ մի ֆիլմ, որտեղ պատմվում է մարդկանց ճակատագրերի մասին՝ համազգային մեծ աղետից հետո։
Անկախ մարդկային տեսակներից և արժանիքներից՝ բոլորը մահվան և դժբախտության առջև հավասար են։ Եվ միայն վերը նշված մարդկային արժանիքների շնորհիվ է, որ մարդիկ մարդ են մնում նման դժբախտության ժամանակ։ Իսկ գյումրեցիների որակների մասին գիտեն բոլորը․ թասիբով, սուր խոսքով և չընկճվող, թերևս հենց այս գծերի շնորհիվ նրանք կարողացան դիմանալ այդ մեծ աղետին։

Որպես գյումրեցի, որն անձամբ ականատես է եղել 88 թվականի երկրաշարժին, Ալբերտ Մկրտչյանը միայն գյումրեցուն հասու տեսանկյունից է ներկայացնում հետերկրաշարժյա կյանքը Գյումրիում։ Այդ իսկ պատճառով անմնացորդ հավատում ես բոլոր կերպարների պատմություններին և զգում ես նրանց ցավի չափը։
Իսկ ահա անցյալ տարվա  ռուս-հայկական համագործակցության արդյունքում էկրաններ բարձրացած «Երկրաշարժ» ֆիլմը հենց նրանով էր զիջում, որ դեպքերը նկարագրվում էին շատ ավելի կողքի հայացքով։
2001 թվականից անցել է 16 տարի, բայց մինչ օրս յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, դիտելով «Ուրախ ավտոբուսը»՝ ամբողջովին հասկանում է այն մեծ տրագեդիան, որ ապրել են գյումրեցիները։

Այսօր Գյումրիում անզեն աչքով կարելի է տեսնել այդ սարսափելի երկրաշարժի հետքերը, և որքան էլ գյումրեցիները իրենց լավատեսությամբ  լցնում են իրենց քաղաքի աուրան, միևնույն է՝ Գյումրվա օդում զգացվում են  մկրտչյանական «Որախ ավտոբուսի» տխրության նոտաները։

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

– Այ տղա դո՞ւ ես, դու ստեղ ի՞նչ գործ ունիս…
– Դու չսեցի՞ր՝ կմրսիս, ցուրտ է, գնա ձերոնց մոտ, ես էլ էկել եմ…

– Այ լակո՛տ, ես սեցի գնա ձերոնց մոտ, խո չսեցի՞՝ արի իմ տունս:
– Նախ բերանդ չափավոր բաց, ընկեր Սաթենիկ, երկրորդն էլ… Ըտպես բառերով էրեխա չեն դաստիարակե:

– Ռուբե՛ն, էս ո՞ւր կերտաս, մեր ազգի պարծանք…
Ռուբե՛ն, ինչխոր ավտոբուսի արբանյակն էղնիս:

-Մորս նկարը տուր էրտամ, պադին եմ զարգե…
Օրմ էլ, օր տունդ դինամիտով պայտցնեմ, չզարմանաս:

-Պրն. Բաղդասարյան, ես Ձեզի շատ կխնդրեմ ու կպահանջեմ, օր ընձի հետ ալեգորիաներով չխոսիք:

-Էրեխին անտեր չսես, ինքն անտեր չէ՜…
Ինքը ծնողներ է կորցրե, բայց անտեր չէ…
Արի՛, գնացինք…

-Դու իմ մերս բդի էղնիս…
Ես կուզեմ, օր ըտպես էղնի:
– Հայ, հա՜յ, հլը ըսոր ուղեղի ծալքերին նայեք:

-Ինչ սես, ինչ ուզես, կենեմ…
Ուր կուզես, կվազեմ…
Բազար կերտամ, լվացք կենեմ, ճաշ կեփեմ, կուզես զիբիլը կթափեմ…
Մենք ընպես լավ ընտանիք կէղնինք:

-Խորեն քեռի, փախի՜, էն լաչառ կնիգն էկավ:

-Դու հեչ խիղճ ունի՞ս…
Փոխանակ հարցնես՝ հիվանդ ես, հիվանդ չես, սոված ես, սոված չես,
Վռազ էդ լաչառ կնգան կկանչես…

-Դու ուրիշ էրեխա չունիս, չէ՞…
Ընձի դուս չես էնե, չէ՞…

-Դու կամուսնանաս, ես հեր կունենամ…
Հետո էլ… Հերս կսեր՝ ընտանիքը բդի էղնի հորից, մորից ու էրեխուց:

-Ընկեր Սաթենիկ, ես մենակ եմ, դու մենակ ես, Խորեն քեռին մենակ է…
Հմի իրեք մենակ մարդ բդի միանան իրար…
Ընձի հեր է պետք:

1 Comment

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s