Մոդիլյանի

Ո՞վ էր Մոդիլյանին։

Ամեդեո Կլեմենտե Մոդիլիանի (իտալ.՝ Amedeo Clemente Modigliani, իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Մոդիլիանին մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրում էր անտիկ արվեստ և վերածննդի վարպետների գործերը, մինչև որ 1906 թվականին տեղափոխվեց Փարիզ։ Փարիզում ծանոթացավ այնպիսի կարկառուն նկարիչներին ինչպիսիք են՝ Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշին, որոնք մեծ ազդեցություն թողեցին Մոդիլիանիի ստեղծագործման վրա։ Մոդիլիանին ուներ թույլ առողջություն՝ հաճախ հիվանդանում էր թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացավ թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։

Որպես ժառանգություն Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսկիզներ, չնայած 1909-1914 թվականներին հիմնականում զբաղվում էր քանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ նրա քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։ Դրանից բացի պահպանվել են մի քանի բնանկարներ. նատյուրմորտները և այլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին։ Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին։ Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործությունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։ Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոթբիս» վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդիլիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» («Nu Couche») կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով:

Ավելին՝ հղումով։

«Մոդիլիանի» (անգլ.՝ Modigliani), ռեժիսոր Միք Դևիսի կենսագրական դրաման, որ պատմում է 20-րդ դարի հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլիանի մասին։ Գլխավոր դերում՝ Էնդի Գարսիա:

Ֆիլմի պատմությունը սկսվում է Փարիզում 1919 թվականին։ Ավարտվել էր առաջին համաշխարհային պատերազմը և գիշերային կյանքը Փարիզում նորից անվերահսկելի և վտանգավոր ցանկություններով լի էր։ Ֆիլմի գլխավոր հերոսը Ամեդեո Մոդիլիանին էր, նա մի հրեա էր Լիվոռնոյից, ով սիրահարված էր Ժաննային՝ ֆրանսիացի կաթոլիկ աղջկա։ Ամեդեոն երեխա ուներ Ժաննայից, բայց Ժաննայի հայրը երեխային վերցրել էր նրանցից և տալիս միանձնուհիների խնամակալությանը։ Մոդիլիանին այդ ժամանակ գումար էր անհրաժեշտ, որ նա կարողանա ազատել իր երեխային։ Հենց այդ ժամանակ Փարիզում անցկացվում էր նկարիչների մրցույթ, մրցանակը գումարի տեսքով էր։

Մոդիլիանին մասնակցում է այդ մրցույթին, որին մասնակցում էր նաև Պիկասոն, Պիկասոն ուներ մեծ փառք, իսկ Մոդիլիանին ապստամբ և հարբեցող էր և ոչ ոքի հայտնի չէր։ Բոլոր մասնակիցները նկարում էին իրենց նկարները, որոնք պետք է ցուցադրվեին մրցույթին։ Մոդիլիանը նույնպես նկարում էր և նրա աշխատանքը ամենալավն էր։ Այսպիսով Մոդիլիանին չներկայացավ մրցույթին, նրան ծեծեցին և նա մահացավ, բայց նկարը ճանաչվեց մրցույթի հաղթող։ Մոդիլիանը իր բոլոր կտավներում աչքեր չէր նկարում, նա ասում էր, որ աչքերը մարդու հոգին են, իսկ այս կտավի մեջ նա նկարել էր Ժաննային և նրա աչքերը։

Մոդիլիանի մահից հետո, Ժաննան ինքնասպան եղավ։ Ֆիլմն ավարտվում է նրանց երկուսի հուղարկավորությամբ, որին ներկա էր Պիկասոն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s