Հին օրերի երգը

Հին օրերի երգը, 1982 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։

Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները և կորուստների ցավը։

Դերասանական անձնակազմ

  • Շահում Ղազարյան – Մուշեղ
  • Մհեր Մկրտչյան – Նիկոլ
  • Վերջալույս Միրիջանյան – Հայաստան մայրիկ
  • Գուժ Մանուկյան – Ռուբեն
  • Ազատ Գասպարյան – Մեսրոպ
  • Նարինե Բաղդասարյան – Սաթենիկ
  • Աշոտ Ադամյան – Օբերոն
  • Գալյա Նովենց – Օբերոնի մայրը
  • Ալեքսանդր Հովհաննիսյան – Խորեն
  • Արտյուշա Գյոդակյան – Հովհաննես
  • Հենրիկ Ալավերդյան – Զավեն
  • Սամվել Սեդրակյան – Արմեն
  • Արուս Ազնավուրյան – Վարդուշ
  • Բ. Գազազյան – վաճառող
  • Եվգենի Ներսիսյան – գերմանացի
  • Մ. Թովմասյան – Քիշմիշ

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։
  • Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուղթը։
  • Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ։
  • Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։
  • Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s