Բեռլինի միջազգային կինոփառատոն (գերմ.՝ Internationale Filmfestspiele Berlin, Բեռլինալե), ամենամյա միջազգային կինոփառատոն, անց է կացվում 1951 թվականից Գերմանիայում։ Հիմնական մրցանակը «Ոսկե արջն» է (արջը Բեռլինի հերալդիկ խորհրդանիշն է)։ Անց է կացվում ամեն տարի փետրվարին (մինչև 1978 թվականը անց էր կացվում ամռանը)։
Գլխավոր մրցանակներ
- «Ոսկե արջ» — գլխավոր մրցանակ
- «Արծաթե արջ» — ժյուրիի գրան-պրի
- «Արծաթե արջ» լավագույն ռեժիսորին
- «Արծաթե արջ» լավագույն դերասանուհուն
- «Արծաթե արջ» լավագույն դերասանին
- «Արծաթե արջ» մշակութային արժեքավոր ներդրման համար
- «Արծաթե արջ» ֆիլմի լավագույն երաժշտության համար