Մեր մանկության տանգոն, 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը։
Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։
Նկարահանող անձնակազմ
- ռեժիսոր — Ալբերտ Մկրտչյան
- սցենարիստ — Ալբերտ Մկրտչյան
- օպերատոր — Ռուդոլֆ Վաթինյան
- մոնտաժ — Ս. Գաբրիելյան
- երաժշտությունը — Տիգրան Մանսուրյան
- դեկորացիաները — Ռաֆայել Բաբայան, Գագիկ Բաբայան
- հնչյունային ռեժիսոր — Յուրա Սայադյան
Դերասանական անձնակազմ
- Մհեր Մկրտչյան — Ռուբեն
- Գալյա Նովենց — Սիրանույշ
- Էլինա Աղամյան— Վարդուշ
- Ազատ Գասպարյան— Մեսրոպ
- Նարինե Բաղդասարյան— Ռուզան
- Սամվել Սարգսյան — Արմեն
- Աշոտ Գևորգյան— Գագիկ
- Արթուր Նալբանդյան — Աշոտ
- Արտյուշա Գյոդակյան — Սերոբ
- Մ. Կարապետյան — Արփենիկ
- Նոնա Պետրոսյան — Քնար
- Ռ. Մկրտչյան — Եղիշ
- Վ. Մովսիսյան — Սվասյան
- Ա. Հովհաննիսյան — Զարզանդ
- Վ. Հակոբյան — Մելքոնյան
- Ք. Բարսեղյան — քննիչ
Հետաքրքիր փաստեր
Սիրանույշի տան պատշգամբը, նկարված 2012 թվականին
- Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։
- Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։
- Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։
- Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։
- Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։