Ֆիլմադարանը հրավիրում է առցանց հարթակում հանդիպում- քննարկման Teams հավելվածով։ Քննարկելու ենք «Անտեսանելի հյուրը» ֆիլմը։
- Հանդիպման օրը՝ օգոստոսի 6
- Ժամը՝ 14։00
- Հանդիպման պատասխանատուներ՝ Մարիամ Մխիթարյան, Սուսան Ամուջանյան
- Մասնակիցներ՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարականներ, սովորողներ,ուսուցիչներ և բոլոր ցանկացողները
- Միացեք մեզ այս հղումով։
«Անտեսանելի հյուրը» (իսպ.՝ Contratiempo, «դժբախտ պատահար, խոչընդոտ»)՝ իսպանական դետեկտիվ թրիլեր։ Համաշխարհային պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 23-ին, իսկ Իսպանիայում՝ 2017 թվականի հունվարի 6-ին։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է Օրիոլ Պաուլոն։
Ադրիան Դորիան երիտասարդ գործարար է, ով մեղադրվում է իր սիրուհու՝ Լաուրա Վիդալի սպանության մեջ: Նա չի ընդունում իր մեղքը և մինչև դատը տնային կալանքի տակ էր։ Նրա իրավաբան՝ Ֆելիքսը վարձում է փաստաբան Վիրջինիա Գուդմանին, ով չի պատրաստվում պարտվել այս գործը, քանի որ դա նրա կարիերայի վերջին գործն էր։ Երեկոյան՝ մինչ դատը, Վիրջինիան գալիս է Ադրիանի մոտ, որպեսզի գտնի պաշտպանության լավագույն ռազմավարությունը։ Նա ասում է, որ նրանք ունեն երեք ժամ, և խնդրում է Ադրիանին պատմել ամեն ինչ․․․․․․