Փոխարինում

Փոխարինում (ֆիլմ, 2008 թվական), (անգլ.՝ Changeling)՝ ռեժիսոր Քլինթ Իսթվուդի ամերիկյան թրիլերը: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1920- ական թվականների վերջին Լոս-Անջելեսում, և հիմնված են մի կնոջ իրական պատմության վրա, ով հասկանում է, որ տղան՝ ում ոստիկանությունը վերադարձրել է նրան առևանգումից հետո, իր որդին չէ: Հուսահատորեն փորձելով հասնել որդու որոնումների վերսկսմանը, նա դիմում է լրագրողներին: Բայց քաղաքային իշխանությանը դա շահավետ չէ, ուստի նրան հայտարարում են վատ մայր և մոլագար: Սցենարի հեղինակը Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկին է, ով մեկ տարի շարունակ քաղաքային արխիվներում ուսումնասիրել է այդ գործը: Սցենարը պատրաստվել է Imagine Entertainment և Malpaso Productions-ի կողմից Universal Pictures-ի համար: Ի սկզբանե ռեժիսորը պետք է լիներ Ռոն Հովարդը, սակայն ժամանակի սղության և ծրագրի իրականացման գործընթացը արագացնելու համընդհանուր ձգտման պատճառով նրան փոխարինեց Քլինթ Իսթվուդը:

Գլխավոր դերում ՝ Անջելինա Ջոլի: Ֆիլմում նկարահանվել են նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Ջեֆրի Դոնովանը, Ջոն Մալկովիչը, Էմի Ռայանը, Մայքլ Քելլին, Ջեֆրի Պիրսոնը, Ջեյսոն Բաթլեր Խարները և Կոլմ Ֆիորը: Ֆիլմում բացահայտվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կնոջ իրավազրկությունը, կաշառակերությունը քաղաքական համակարգում և բռնությամբ կատարված հանցագործությունների ազդեցությունը հասարակության փոխհարաբերությունների վրա: Հիմնական նկարահանումները սկսվել են 2007 թվականի հոկտեմբերին և ավարտվել նոյեմբերին: Նկարահանումները տեղի են ունեցել Լոս-Անջելեսի շրջակայքում:Անջելինա Ջոլին ֆիլմի նկարահանումների ժամանակ

«Փոխարինում»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 20-ին Կաննի 61-րդ կինոփառատոնին: Հյուսիսային Ամերիկայում պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի հոկտեմբերի 4-ին, որպես Նյու Յորքի 46-րդ կինոփառատոնի կենտրոնական ֆիլմ և վարձույթի թողարկվեց սահմանապակումների վերացումից հետո՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ին: Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ֆիլմը էկրանին հայտնվեց նոյեմբերի 28-ին:

Քննադատների արձագանքը ընդհանուր առմամբ բարեպատեհ էր: Ռուսաստանում պրեմիերան կայացավ 2009 թվականի հունվարի 15-ին:

Պատմություն

1928 թվականին Լոս–Անջելեսի արվարձանում ապրող հեռախոսավարուհի Քրիստին Քոլինսը աշխատանքից տուն վերադառնալով հայտնաբերում է իր իննամյա  տղայի՝ Ուոթսոնի կորուստը: Սուրբ Գուստավ Բրիգլեդը Քրիստինի դեպքը ներկայացնում է որպես Լոս-Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի անիրազեկության և կաշառակերության ապացույց: Ուոլթերի անհետացումից մի քանի ամիս անց ոստիկանությունը տեղեկացնում է Քրիստինին, որ նրա որդին գտնվել է Դե-Կալբեում (ինչ-որ տղամարդ թողել էր նրան ճանապարհամերձ սրճարանում): Համարելով, որ կատարվածին լայն հրապարակում տալը կօգնի հասարակությանը որոշ ժամանակով մոռանալ նրանց արատավոր հեղինակության մասին, Լոս-Անջելեսի ոստիկանությունը կազմակերպում է Քրիստինի և որդու հրապարակային վերամիավորումը:

Սակայն Քրիստինը տեսնելով տղային, նկատում է, որ իր դիմաց Ուոլթերը չէ, բայց անչափահասների գործով բաժնի ղեկավար կապիտան Ջեյ-Ջեյ Ջոնսը պնդում է, որ նա հենց Ուոլթեր Քոլինսն է և Քրիստինը նրա ճնշման ներքո համաձայնվում է տղային տանել տուն՝ «փորձնական»: Նորաթուխ որդու մեջ առաջին իսկ օրը նա տարօրինակություններ է նկատում: Երեխան թլպատած էր և Ուոլթերից հասակով ցածր: Նա այդ մասին հայտնում է Ջոնսին, նա բժիշկ է ուղարկում, ով ամեն ինչ շատ հեշտ բացատրում է. Երեխային կարող էր թլպատել այն տղամարդը, ով նրան թողել էր սրճարանում, իսկ հասակի տարբերությունը բացատրվում է նրանով, որ նա ակնհայտորեն հոգեբանական վնասվածք է ստացել և նրա ողնաշարը կրճատվել է: Դրանից հետո ոստիկանության ներկայացմամբ, մամուլը գրում է, որ Քրիստինը վատ մայր է:

Նրա փորձերը՝ ստիպել տղային պատմել ճշմարտությունը ապարդյուն են անցնում: Բրիգլեբը բացատրում է Քրիստինին, որ ոստիկանությունը փորձում է վարկաբեկել նրան: Այնուամենայնիվ Քրիստինին հաջողվում է որոշ հաջողության հասնել՝ Ուոլթերի դպրոցի ուսուցչուհին և ատամնաբույժը ում մոտ ստուգվում էր տղան, վստահ էին, որ այդ տղան ինքնակոչ է և համապատասխան վկայություն են տալիս, իսկ Քրիստինը ողջ պատմությունը պատմում է մամուլում: Այդժամ Ջոնսը Քրիստինին հարկադիր բուժման է ուղարկում Լոս-Անջելեսի հիվանդանոցի կանանց հոգեբուժական բաժանմունք «Կոդ 12» ախտորոշմամբ, որի համաձայն այդ ժամանակ բանտ և հիվանդանոցներ էին ուղարկում մարդկանց, ովքեր վտանգավոր էին համարվում հասարակության համար: Շուտով Քրիստինը հոգեբուժարանում բացահայտում է, որ «Կոդ 12» ախտորոշումը կրում են այն կանայք, ովքեր համարձակվել են դեմ գնալ Լոս-Անջելեսի ոստիկանությանը: Այդպես նա ծանոթանում է մարմնավաճառ Քերոլ Դեկստերի հետ, ով հատուցում էր ոստիկանի դեմ բողոք գրելու համար, ով նրան ծեծող հաճախորդ էր: Բժիշկ Ստիլը Քրիստինին խելագար է համարում ստիպում է նրան տրանկվիլիզատորներ ընդունել: Բժիշկը պատրաստ է դուրս գրել Քրիստինին, եթե նա պաշտոնապես ընդունի, որ սխալվել է, որ ոստիկանությունը գտել է իր որդուն: Քրիստինը հրաժարվում է:Իսթվուդը Կանի 61-րդ կինոփառատոնին

Մինչդեռ հետախույզ Լեսթեր Յաբարը ժամանում է Գորդոն Նորտքոտի ագարակը, որպեսզի այնտեղից վերցնի Սենֆորդ Կլարկին՝ կանադացի դեռահասին, ով անօրինաբար հատել էր ԱՄՆ-ի սահմանը: Յաբարան ագարակի տիրոջը չի հանդիպում և գտնում է վախեցած Սենֆորդին, ով փախչելու անհաջող փորձեր է կատարում: Ոստիկանական բաժանմունքում Սենֆորդը տեղեկանալով, որ նրան բռնել են արտաքսելու համար, Յաբարին պատմում է ցնցող պատմություն: Նրա զարմիկը՝ Գորդոն Նորտքոտը և ինքը Սենֆորդը՝ նրա ճնշման տակ սպանել են 20 փոքր տղաների: Նորտքոտը օգտագործում էր Սենֆորդին որպես խայծ, երեխաները տեսնելով Ստենֆորդին առանց վախենալու նստում էին Նորտքոտի մեքենան և նա նրանց տեղափոխում էր ագարակ, որտեղ փակում էր հավաբնում, իսկ հետո, երբ նրանց թիվը աճում էր, ողջ ողջ կացնով կտոր կտոր էր անում, երբեմն սպառնալիքներով ստիպելով Սենֆորդին անել դա: Մնացորդները թաղում էին հենց ագարակում: Այնուհետև Յաբարան տղային երեխաների նկարներ է ցույց տալիս, ովքեր վերջին ժամանակներիը անհետացել են Կալիֆոռնիայում և խնդրում է ցույց տալ նրանցից որևէ մեկը եղել էր ագարակում, թե ոչ: Սենֆորդի մատնանշած երեխաներից մեկը Ուոլթեր Քոլինսն էր:

Գորդոն Նորտքոտին հայտարարում են հետախուզման մեջ, ավելի ուշ բռնում են Կանադայում, ուր փախել էր, երբ տեսել էր իր ագարակին մոտեցող Յաբարին: Զուգահեռաբար ագարակում գտնում են թաղված երեխաների մնացորդները և սարսափելի սկանդալ է բռնկվում: Քրիստինին ազատում են հոգեբուժարանից, երբ սուրբ Բրիգլեդը բժիշկ Ստիլին ցույց է տալիս թերթի հոդվածը, որտեղ ասվում էր, որ ագարակում սպանված երեխաների մեջ էր նաև Ուոլթերը: Ավելի ուշ Քրիստինը և Բրիգլեդը հասնում են «կոդ 12» ախտանիշով հիվանդների ազատ արձակմանը: Նորտքոտոնի և Քրիստինի պատմությունը այնպիսի արձագանք առաջացրեց, որ շտապ կարգով անցկացնում են միանգամից երկու դատական վարույթ՝ մեկը Նորտքոտոնի նկատմամբ, մյուսը՝ Լոս-Անջելեսի ոստիկանության:

Արդյունքում Ջոնսին և ոստիկանության կապիտան Ջեյմս Դեվիսին հեռացնում են իրենց պաշտոններից, իսկ Նորտքոտոնին երկու տարի Սան-Կվենտին քաղաքի բանտում անցկացնելուց հետո դատապարտում են կախման: Դատարանում նա Քրիստինին ասում է, որ չի սպանել Ուոլթերին, ինչը նրան հույս է տալիս, որ իր որդին ողջ է: 1930 թվականին մահապատժի նախօրեին Քրիստինը հեռագիր է ստանում Նորտքոտոնից՝ նրա մոտ բանտ գնալու խնդրանքով: Նա ցանկանում էր մահապատժից առաջ ապաշխարել և պատմել ճշմարտությունը: Քրիստին գնում է, բայց Գորդոնը անսպասելի հրաժարվում է նրա հետ խոսել եւ Քրիստինին չի հաջողվում ոչնչի հասնել: Նորտքոտոնին կախում են, իսկ Քրիստինը շարունակում է ապրել, վստահ լինելով, որ նրա որդին ողջ է: 1935 թվականին հանկարցակի հայտնվում է Դեվիդ Կլեյը՝ արևանգված տղաներից մեկը, ում մի քանի երեխաների հետ հաջողվել էր փախչել ագարակից: Նա պատմում է, որ այդ տղաներից մեկին Ուոլթեր Քոլինս էին կոչում, Դեվիդը հիշում էր նրա անունը քանի որ վերջինս օգնել էր նրան փախչել: Սակայն քանի որ նրանք փախել են գիշերը և տարբեր ուղղություններով Դեվիդը չգիտի ինչ է եղել մնացած երեխաների հետ: Դրանից հետո Քրիստինը վերջնականապես համոզվում է, որ Ուոլթերը ողջ է, բայց ինչ-որ պատճառներով չի կարողանում կապվել իր հետ: Ֆիլմը ավարտվում է մակագրությամբ, հայտնելով, որ ստեղծված հեղինակության պատճառով Վայնվիլը վերանվանվեց Միրա-Լոմի, իսկ Քրիստին Քոլինսը ամբողջ կյանքի ընթացքում փնտրում է որդուն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s