«Հրաշք» (անգլ.՝ Wonder), ռեժիսոր Սթիվեն Չբոսկու ամերիկյան ընտանեկանդրաման, որը նկարահանվել է Ռաքել Պալասիոյի նույնանուն վեպի հիման վրա: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են` Ջեյկոբ Թրեմբլեյը, Ջուլիա Ռոբերտսը և Օուեն Ուիլսոնը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 16-ին:
Սյուժե
Օգոստոսը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ (Թրեչեր Քոլինզի Սինդրոմ), որի պատճառով նրա դեմքը դեֆորմացվել է: Մի կողմից, նա իր հասակակից տղաների նման է՝ սիրում է իր ընկերներին ծննդյան տարեդարձերին գնալ, համակարգչային խաղեր խաղալ, «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուն է, նաև խաղում է իր շան հետ, վիճում և հաշտվում է ավագ քրոջ հետ: Իսկ մյուս կողմից, նա իր տարիքի մյուս տղաների նման չէ: Առաջին հերթին, Օգոստոսը երբեք չի հաճախել սովորական դպրոց` առաջին դասարանից տանը նրա հետ զբաղվում էր մայրը: Երկրորդ, Օգոստոսը 27 վիրահատության է ենթարկվել: Շատ հազվադեպ, բայց երբեմն հանդիպող գենետիկական սխալի պատճառով, Օգոստոսը չունի դեմք: Եվ նման տղան պետք է գնա դպրոց: Առաջին անգամ: Սովորական երեխաների մոտ: