Իդեալական անծանոթներ

Իդեալական անծանոթներ (իտալ.՝ Perfetti sconosciuti), ռեժիսոր Պաոլո Ջենովեզեի իտալական կատակերգական ֆիլմ-դրաման: Ֆիլմի պրեմիերան Իտալիայում կայացել է 2016 թվականի փետրվարի 11-ին: Առաջադրվել է իտալական «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակի 8 անվանակարգերում և ստացել է այդ մրցանակը լավագույն ֆիլմ և լավագույն սցենար անվանակարգերում:

Այն վերանկարահանվել է շատ երկրներում, այդ թվում` Իսպանիայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Հունաստանում, Չինաստանում և Ռուսաստանում:

2019 թվականի հուլիսի 15-ին այն ընդգրվել է Գինեսի աշխարհի ռեկորդների ցանկում որպես ամենաշատ վերանկարահանված ֆիլմ, որն ունի ընդհանուր առմամբ 18 տարբերակ[5]:

Սյուժե

Ամուսիններ Եվան ու Ռոկոն ընթրիքի են հրավիրում իրենց ամենամտերիմ ընկերներին` Կոզիմոյին ու Բիանկային, Լելեին ու Կարլոտային և Պեպեյին: Տանտերերն ընտանեկան ճգնաժամ են ապրում. Եվան բարդ հարաբերություններ ունի իրենց դեռահաս աղջկա` Սոֆյայի հետ. աղջիկը շփվում է միայն հոր հետ: Կոզիմոն ու Բիանկան նորապսակներ են, որոնք ուզում են երեխա ունենալ. Կոզիմոն տաքսու վարորդ է, Բիանկան` անասնաբույժ: Լելեն ու Կարլոտան ամուսնացած են մի քանի տարի: Նրանք ունեն երկու երեխա և ընտանեկան մի շարք խնդիրներ: Պեպեն ֆիզկուլտորայի ուսուցիչ է, նա ամուսնալուծված է և այժմ` գործազուրկ: Պեպեն խոստացել է ընկերներին ծանոթացնել իր նոր ընկերուհու` Լուչիայի հետ, որը, սակայն չի կարողանում գալ ընթրիքի` հիվանդ լինելու պատճառով: Ընթրիքի ժամանակ ընկերները քննարկում են վերջերս ամուսնալուծված մի զույգի. նրանց ամուսնալուծության պատճառը դարձել էր հաղորդագրությունը, որը կինը կարդացել էր ամուսնու հեռախոսում: Այս պատմությունը պատմելուց հետո Եվան առաջարկում է խաղ խաղալ. երեկոյի ընթացքում բոլոր շփումները (զանգեր և հաղորդագրություններ) պետք է բաց լինեին բոլոր ներկաների համար: Երկար տատանումներից հետո ընկերներն ընդունում են խաղը, սակայն այն, ինչ ենթադրվում էր ուղղակի խաղ լինել, դառնում է մի շարք ինտիմ գաղտնիքների բացահայտման պատճառ:

Պարզվում է, որ պլաստիկ վիրաբույժ Ռոկոն արդեն երկար ժամանակ է, ինչ այցելում է հոգեվերլուծաբանի, այնինչ նրա կինը` Եվան, որն ինքը հոգեվերլուծաբան է, տեղյակ չէ դրա մասին (Ռոկոն միշտ պնդում է, թե հոգեվերլուծաբանությունն անօգուտ զբաղմունք է): Եվան իր հերթին ցանկանում է կրծքի պլաստիկ վիրահատություն անել, սակայն ոչ թե իր ամուսնու, այլ` մի հայտնի վիրաբույժի մոտ: Ռոկոն իր աղջկան մի տուփ պահպանակ է տվել, որը Եվան գտել է աղջկա պայուսակում, և աղջկան բոլորի ներկայությամբ խորհուրդներ է տալիս` նրա առաջին սեռական փորձի վերաբերյալ: Բիանկան դեռ կապ է պահում իր նախկին ընկերոջ հետ` միայն վերջինիս օգնելու համար. ամուսինը տեղյակ չէ այդ կապի մասին: Կոզիմոյի սիրուհին` տաքսի ծառայության հեռախոսային օպերատորը, հղի է նրանից, բացի այդ` Կոզիմոն սիրային կապ ունի նաև Եվայի հետ (այս մասին պարզ է դառնում միայն դիտողին, չնայած ենթադրվում է, որ Ռոկոն ևս գուշակել է այդ կապի մասին): Կարլոտան առանց ամուսնուն զգուշացնելու պայմանավորվել է նրա մորը ծերանոց ուղարկելու վերաբերյալ, որն ապրում է իրենց հետ և որից Կարլոտան ցանկանում է ազատվել: Բացի այդ, Լելեն ու Կարլոտան ունեն նաև սիրային առցանց կապեր:

Լելեն փորձելով թաքցնել իր առցանց ընկերուհու հետ նամակագրությունը` խնդրում է Պեպեին փոխել հեռախոսները, քանի որ դրանք նույն մոդելի են: Լելեն դրա արդյունքում սկսում է նամակներ ու զանգեր ստանալ մի ոմն Լուչիոյից, որը կարծելով, թե խոսում է Պեպեի հետ, գրում է, թե կարոտում է վերջինիս համբույրները: Բոլորը կարծում են, թե Լելեն համասեռամոլ է: Ընկերները վատ են արձագանքում դրան, հատկապես` Կոզիմոն, որն ասում է, թե Լելեն պարտավոր էր իրեն ասել դրա մասին: Ավելի ուշ Պեպեն ասում է հեռախոսները փոխելու մասին և բացահայտում է իր` համասեռամոլ լինելը և ասում, որ այդ պատճառով է նա կորցրել ուսուցչի աշխատանքը և հայտարարում է, որ չի ծանոթացնի Լուչիոյին իր ընկերների հետ, քանի որ ցանկանում է պաշտպանել նրան նման արձագանքներից: Վերջապես բացահայտվում է նաև, որ տարիներ առաջ Կարլոտան անսթափ վիճակում մեքենան վարելիս վթարի ու մարդու մահվան պատճառ է դարձել, և Լելեն պատասխանատվությունն իր վրա է վերցրել` կանխելով կնոջ ձերբակալությունն ու իրենց ընտանիքի քայքայումը:

Երեկոյան պարզ է դառնում, որ հեռախոսների խաղն իրականում երբեք տեղի չի ունեցել` Ռոկոյի դեմ լինելու պատճառով: Հյուրերը տուն են վերադառնում սովորական ընթրիքից: Յուրաքանչյուրը շարունակում է իր ուղին. Պեպեն խոստանում է հաջորդ հնարավորության դեպքում նրանց ծանոթացնել գոյություն չունեցող Լուչիլայի հետ (որն իրականում նրա ընկեր Լուչիոն էր), Կոզիմոն Բիանկայի հետ մեքենայով տուն վերադառնալիս պատասխանում է Մարիկայի ու Եվայի նամակներին. վերջինս նույն պահին ականջից հանում է Կոզիմոյի նվիրած ականջօղերը, Կարլոտան հագնում է իր ներքնազգեստը, որը նրան խնդրել էր հանել իր առցանց սիրեկանը, իսկ Լելեն նայում է այն լուսանկարը, որը նրան ուղարկել է իր առցանց սիրուհին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s