Փախուստ Շոուշենկից

«Փախուստ Շոուշենկից» (անգլ.՝ The Shawshank Redemption; «redemption» բառը կարող է «փրկություն», «ազատում», «քավում» իմաստներ ունենալ), Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» պատմվածքի հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանած ամերիկյան կուլտային դրամա ֆիլմ, կարելի է համարել բոլոր ժամանակների բանտային ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն է, ով Մեն նահանգի դատարանի կողմից դատապարտվում է ցմահ ազատազրկման, իր կնոջ և սիրեկանի սպանության համար, ինչը սակայն նա իրականում չէր կատարել։ Նրան բանտարկում են Շոուշենկում, ամենադաժան ու մռայլ բանտերից մեկում։

Բանտում տիրում են դաժան բարքեր դատապարտյալների միջև, իսկ բանտի պետ Բայրոն Հեդլին միայն ցուցադրաբար ներկայանում է որպես բարոյական մարդ։ Մի անգամ նա դատապարտյալներից մեկին այնքան է ծեծում որ նա մահանում է։ Բանտում Դյուֆրեյնը «Քույրեր» անունը ստացած իշխող հանցախմբի կողմից ենթարկվում է սեռական բռնությունների։

Էնդին ծանոթանում է և մտերմանում սևամորթ բանտարկյալ Ռեդի հետ, ով իր կապերի միջոցով կարողանում էր գաղտնի բանտ ներմուծել տարբեր ապրանքներ։ Դյուֆրեյնը բանտի ղեկավարությանը օգնում է ֆինանսական և իրավաբանակն հարցերում, օգնում է լրացնել հարկային հաշվետվություններ։ Բանտի տնօրենը Դյուֆրեյնի միջոցով սկսում է կեղծ փաստաթղթեր կազմել։ Մի անգամ նա գոյություն չունեցող անձնավորության անունով փաստաթղթեր է կազմում և նրա բանկային հաշվին է ուղարկում տնօրենի գումարները։ Հեդլին որպես շնորհակալություն «Քույրեր» խմբի առաջնորդին հաշմանդամ է դարձնում, որից հետո նրանք հանգիստ են թողնում Դյուֆրեյին։

Դյուֆրեյնը փորձում է յուրատեսակ հեղափոխություն մտցնել բանտարկյալների միապաղաղ կյանքում և պարպերաբար ԱՄՆ կոնգրեսին ուղարկված նամակ-խնդրանքների արդյունքում նրան են ուղարկում գրքեր, երաժշտական սկավառակներ, նաև դրամ …

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s