Ստանիսլավ Լեմի 1961 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված և «Ոսկե արմավենու» դափնեկիր այս ֆիլմը հոգեբան Քրիս Քելվինի մասին է, որը բնակություն է հաստատում տարօրինակ և առեղծվածային Սոլյարիս մոլորակի վրա:
Քրիսը միակ մարդը չէ, որ Սոլյարիսում է բնակվում, սակայն նրանք, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ այնտեղ են, խելագարվել են: Ժամանակ անց Քրիսի մոտ տարօրինակ շեղումներ են նկատվում. նա էլ է քիչ-քիչ խելագարվում: