Նիկոլա Վայնե «Բելլն ու Սեբաստիանը»

«Բելլ և Սեբաստիան» (ֆր.՝ Belle et Sébastien), ֆրանսիական ֆիլմ, որը նկարահանվել է 2013 թվականին ռեժիսոր Նիկոլա Վանյեի կողմից։ Սեսիլ Օբրիի համանուն գրքի էկրավորումն է։ 2015 թվականին թողարկվեց ֆիլմի շարունակությունը` «Բելլ և Սեբաստիան. Արկածները շարունակվում են» անվանմամբ, իսկ 2017 թվականին՝ «Բելլ և Սեբաստիան.Հավերժ ընկերներ» վերնագրով երրորդ մասը։

Սյուժե

1943 թվական, ֆրանսիական Ալպեր․ յոթամյա որբ Սեբաստիանն ապրում է իր խնամակալ պապ Սեզարի և նրա զարմուհի Անժելիկայի հետ։ Ոչ սովորական փոքրիկ ընտանիքն ապրում է Սեն Մարտեն փոքրիկ գյուղում, որի բնակիչները, չնայած գերմանական շրջափակմանը, գաղտնի կազմակերպում էին հրեա աքսորյալների տեղափոխումը Շվեյցարիա։ Գյուղը տառապում է նաև խորհրդավոր «գազան»-ի պատճառով, որը որսում է գյուղի հովիվների և բնակիչների հոտերին, այդ թվում նաև Սեզարի կենդանիներին։

Սեբաստիանը միայնակ երեխա է, որը տառապում է իր մոր բացակայությունից։ Նա մտածում է, որ իր մայրը լեռների միջով արտագաղթել է Ամերիկա և այժմ իր օրերն անց է կացնում լեռներում։ Մի անգամ տուն վերդառնալիս նա հանդիպում է մի հսկայական, վայրի շան․ այլ կերպ ասած՝ «հրեշի»։ Սեբաստիանն անմիջապես չի շտապում ընկերանալ շան հետ։ Կեղտից մաքրուց հետո, ցնցվելով շան արտաքին գեղեցկությամբ, Սեբաստիանը նրան անվանում է «Բելլ»։ Սեբաստիանը որոշում է շան հետ իր ընկերությունը գաղտնի պահել, որպեսզի պաշտպանի նրան գյուղի բնակիչներից։

Рубрики:

Оставьте комментарий