Կինոն Հայաստանում

Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 19071914 թվականներին։ Փաստագրական բազմաթիվ կինոնկարահանումներ են կատարվել Առաջին համաշխարհային պատերազմի (19141918 թվականներին) ժամանակ՝ Կովկասյան ռազմաճակատում։ Կինոնյութեր ստեղծվել են նաև 1918–1920 թվականներին։ Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924 թվական) վավերագրական և Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925 թվական) գեղարվեստական ֆիլմերով։ Հայկական կինոյի համր շրջանում (19241935 թվականներ) ստեղծվել են «Զարե» (1926 թվական), «Շոր և Շորշոր» (1926 թվական), «Կիկոս» (1931 թվական), «Գիքոր» (1934 թվական) և այլ կինոնկարներ։

Առաջին հնչուն ֆիլմը «Պեպոն» է (1935 թվական)՝ հայկական կինոյի լավագույն նմուշներից, որին հաջորդել են «Սևանի ձկնորսները» (1938 թվական), «Լեռնային արշավ» (1939 թվական), «Քաջ Նազար» (1940 թվական) և այլ կինոնկարներ։

1950-ական թվականների կեսից հայկական կինոյում սկսվել է նոր փուլ («Հասցեատիրոջ որոնումները», 1955 թվական, «Լեռնային լճի գաղտնիքը», 1954 թվական, «Ոսկե ցլիկ», 1955 թվական, և այլն), որին բնորոշ է առօրեական թեմաների արտացոլումը։ Այդ և հետագա տարիներին էկրան են բարձրացել գեղարվեստական ֆիլմեր, որոնցից շատերն արժանացել են հայկական և միջազգային կինոփառատոների պարգևների։ Լավագույններից են՝ «Պատվի համար» (1956 թվական), «Բարև, ես եմ» (1965 թվական), «Սարոյան եղբայրներ» (1968 թվական), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թվական), «Նռան գույնը» (1969 թվական), «Երկունք» (1976 թվական), «Նահապետ» (1977 թվական), «Հուսո աստղ» (1978 թվական), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թվական), «Հին օրերի երգը» (1982 թվական), «Մեր մանկության տանգոն» (1984 թվական), «Քամին ունայնության» (1989 թվական), «Ձայն բարբառոյ…» (1991 թվական), «Ընկեր Փանջունի» (1992 թվական), «Հին աստվածներ» (1993 թվական), «Ուրախ ավտոբուս» (2000 թվական), «Քրմուհին» (2006 թվական) և այլն։ Գեղարվեստական կինոնկարներ են ստեղծել կինոռեժիսորներ Համո Բեկնազարյանը, Ամասի Մարտիրոսյանը, Ստեփան Կևորկովը, Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Սերգեյ Փարաջանովը, Լաերտ Վաղարշյանը, Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Ներսես Հովհաննիսյանը, Վիգեն Չալդրանյանը և ուրիշներ։ Վավերագրական կինոյում հիշարժան են «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967 թվական), «Մենք» (1969 թվական), «Կանչ» (1976 թվական), «Մեր դարը» (1982 թվական), «Մատենադարան» (1983–2002 թվական), «Սպասում» (1984 թվական), «Կոնդ» (1987 թվական), «Վերջ» (1992 թվական), «Կյանք» (1993 թվական), «Վաճառվում է» (1996 թվական), «Սահման» (2009 թվական) և այլ ֆիլմեր։

Արժեքավոր վավերագրական ֆիլմեր են ստեղծել Լևոն ԻսահակյանըՌոզալիա ՖրանգուլյանըԱրտավազդ Փելեշյանը, Արա Վահունին, Ռուբեն Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ։ Հայկական կինոյի զարգացմանը նպաստել են կինոօպերատորներ Գարուշ Բեկնազարյանը, Դմիտրի Ֆելդմանը, Իվան Դիլդարյանը, Կարեն Մեսյանը, Սերգեյ ԻսրայելյանըԱլբերտ Յավուրյանը, նկարիչներ Միքայել Արուտչյանը, Ստեփան Անդրանիկյանը, Վալենտին Պոդպոմոգովը, կոմպոզիտորներ Արամ ԽաչատրյանըԱռնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ։ Լավագույն ֆիլմերը (գեղարվեստական, վավերագրական և այլն) ներկայացվում են միջազգային կինոփառատոներում, որտեղ սահմանված են մրցանակներ տարբեր անվանակարգերում՝ լավագույն ռեժիսորի, լավագույն դերասանի, լավագույն օպերատորի և այլն։

1929 թվականին Ամերիկյան կինոակադեմիան սահմանել է «Օսկար» մրցանակը, որը տրվում է լավագույն կինոնկարներին և կինոգործիչներին։ Միջազգային առաջին կինոփառատոնն անցկացվել է 1932 թվականին, Վենետիկում։ Հայտնի են նաև «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» (Վենետիկ), «Ոսկե դափնեճյուղ» (Կանն), «Բյուրեղապակյա գլոբուս» (Կառլովի Վարի), «Նիկա» (Մոսկվա) և այլ կինոմրցանակներ։ 2004 թվականից Երևանում անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը (սահմանված են «Ոսկե ծիրան», «Արծաթե ծիրան» մրցանակները)։ 1957 թվականից Երևանում գործում է Հայֆիլմ կինոստուդիան, որը թողարկում է գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Հեռուստաֆիլմեր են նկարահանվել «Երևան», վավերագրական՝ «Հայկ» ստուդիաներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s