Կինոարդյունաբերություն, ընդգրկում է կինոպատճենահան և կինոտեխնիկական արդյունաբերությունը ու կինոժապավենների արտադրությունը։
Կնոպատճենահան արդյունաբերությունը թողարկում է ֆիլմերի պատճեններ, կինոթատրոններում, սրահներում, հեռուստատեսությամբ և կինոսիրողների ապարատներով ցուցադրելու համար։
իլմն ստեղծվում է որևէ գաղափարի կամ պատմության հիման վրա՝ անցնելով մի շարք գործընթացներով. սցենարագրություն, դերասանների ընտրություն, նկարահանում, տեսախմբագրում, էկրանավորում։ Հանդիսատեսը տեսնում է այս ամենի վերջնական արդյունքը:
Այս երկար ու բարդ գործընթացը բաժանվում է 3 փուլի.
- Նախարտադրություն — պատմատախտակի ստեղծում և նկարահանման ծրագրում
- Արտադրություն — բուն նկարահանում, ձայնագրում
- Հետարտադրություն — այն ամենը, ինչն ընկած է արտադրության ու վերջնական արդյունքը ստանալու միջև։
Նախարտադրությունը ֆիլմաստեղծման առաջին փուլն է:
Այս փուլում ծրագրվում է ֆիլմը. ծնունդ են առնում ֆիլմի մտահղացումները, և այդ ամենը տեղի է ունենում նախքան տեսախցիկը կսկսի նկարահանել:
Այս փուլը պաշտոնապես մեկնարկում է, հենց ֆիլմի նախագիծը կամ սցենարը պատրաստ են: Այդ պահին արդեն որոշված է, թե ովքեր են հիմնական անձնակազմը, ռեժիսորը, Բեմադրող նկարիչն ու նկարահանող օպերատորը:
Ֆիլմի դերասանական կազմը որոշում է պրոդյուսերը: Ֆիլմի բնույթը և բյուջեն պայմանավորում են ֆիլմի տևողությունն ու անձնակազմի տեսակը:
Նախարտադրության ընթացքում սցենարը բաժանվում է առանձին տեսարանների, ու վճռվում են նկարահանման վայրերը, ոճաորումն ու դեկորացիաների նախագծերը, օգտագործվող պարագաները, անձնակազմը, հագուստը, հատուկ ազդանքները / էֆեկտները:
Նախարտադրության վերջում սցենարը վերջնականացվում է, ու եթե գոհացնում է ֆիլմի ֆինանսական կողմն ապահովողներին, ֆիլմի ստեղծումը շարունակվում է:
Սա արհեստավարժ (պրոֆեսիոնալ) կինոարդյունաբերության ձևն է:
Երբ սցենարը պատրաստ է, սկսվում է ֆիլմի ծրագրումն ու տեսողական պատկերավորումը, որը կատարվում է կադրավորման (storyboards) միջոցով:
Կադրավորումները մի քանի նպատակի են ծառայում ու չափազանց կարևոր միջոց են հատկապես փոքր բյուջեով ֆիլմ ստեղծելիս:
Կադրավորումը մտնում է ֆիլմարտադրության նախապատրաստական, նախաարտադրական փուլի մեջ։ Կադրավորումը տեսաշարի հիմնական փաստաթուղթն է որի հիման վրա քննարկվում են բեմադրական բազմաթիվ հարցեր՝ միզնսցենում դերասանների տեղակայում, նկարահանման հրապարակի գեղարվեստական լուսավորմում և այլն։
Կադրավորումը նկարվում է ֆիլմի բեմադրող նկարչի կողմից սցենարիստի հետ համատեղ աշխատանոի ընթացքում ֆիլմի բովանդակությունը ստեղծագործական խմբին և սպասարկող անձնակազմին ավելի լիարժեք, պատկերավոր և մատչելի ներկայացնելու համար։ Կադրավորման հիման վրա քննարկումների ընթացքում ստեղծվում և հաստատվում է ֆիլմի սյուժետային զարգացման, դրա առանձին ակցենտավորված հատվածների ձևակերպման, Ֆիլմում առկա հատուկ է ֆեկտների քննարկման և հաստատման աշխատանքները։ Բեմադրող նկարչի ստեղծած կադրավորումը հիմք է հանդիսանում օպերատորի աշխատանի համար ով օգտվելով կադրավորման բովանդակությունից՝ կադրի տեսանկյուն, խորություն, շարժում, միզանսցենի համաչափություն վավերագում է նկարահանման հրապարակում կատարված խաղարկային բեմադրությունը։ Այսպիսով ֆիլմի ստեղծագործական խմբի անդմներից բեմադրող նկարիչը առաջին է ով ֆիլմը տեսնում ու լիարժեք պատկերացնում է ամենայն մանրամասնությամբ։
Արտադրության փուլում սկսվում է ֆիլմի բուն նկարահանումը:
Այս փուլում անձնակազմը համալրվում է նոր անդամներով՝ սցենարի ղեկավար, օգնական ռեժիսորներ, լուսանկարիչներ, պատկերային և ձայնային խմբագիրներ:
Սովորաբար ֆիլմի ստեղծմանը մասնակցում է մարդկանց մի մեծ խումբ, բայց ամենից կարևոր անձը կինոռեժիսորն է: Հատկապես արտադրության փուլում նա ֆիլմի “արքան” է:
Նկարահանման օրը սկսվում է որոշված վայրում անձնակազմի ժամանումով իրենց կանչի ժամին: Դերասանները սովորաբար ունենում են իրենց առանձին կանչի ժամերը:
Մինչև տեսարանի կառուցումը, հագուստի ձևավորումը, լուսավորության ապահովումը կարող է ժամեր, անգամ օրեր տևել, հետևաբար դա կատարվում է նախապես՝ մինչև նկարահանման օրը:
Մի մարդ ազդարարում է նկարահանումները: Իսկ ինչ է տեղի ունենում հետո…
Նկարահանումն ընդհատվում է, երբ ռեժիսորն ասում է «cut» (կտրել, ընդհատել), և տեսախցիկը դադարում է նկարահանել: Սցենարի ղեկավարը նշում է առկա խնդիրները, իսկ ձայնագրող ու նկարահանող թիմերը կատարում են տեխնիկական նշումներ իրենց հաշվետվություններում:
Եթե ռեժիսորը որոշում է, որ լրացումներ են հարկավոր, ապա այդ ամբողջ գործընթացը նորից է կրկնվում: Երբ արդյունքը գոհացուցիչ է, անձնակազմն անցնում է մյուս տեսարանի նկարահանմանը:
Երբ մի տեսարանի նկարահանումն ավարտվում է, ռեժիսորի օգնականը հայտարարում է՝ «վեր՛ջ, անցանք հաջորդին», և անձնակազմն սկսում է հավաքել ավարտված տեսարանի պարագաներն ու դասավորում նորինը:
Այս փուլը ներառում է կադրերի ընտրությունն ու դրանք ձայնին համադրելու գործընթացները:
Տեսախմբագրումը համարվում է երկրորդ ռեժիսորություն, որովհետև այս փուլում հնարավոր է, որ փոխվի ֆիլմի միտվածությունը:
Հետարտադրությունն իր մեջ պարունակում է ավելի շատ բաղադրիչներ: Այս փուլում ֆիլմը կարող է ավելի երկար ստացվել, քան բուն նկարահանված ֆիլմը, և կարող է մի քանի ամիս տևել, մինչև դա կամբողջացվի, քանի որ այդ ընթացքում կատարվում է ամբողջական խմբագրում, գունային կարգավորումներ, երաժշտության, ձայնի հավելում:
Հետարտադրությունում մի շարք գործընթացներ խմբավորվում են մեկ անվան տակ: Դրանց մեջ մտնում են.
— Գրել, (վերա)ձայնագրել, խմբագրել ֆիլմում հնչող երաժշտությունը:
— Ավելացնել տեսողական հատուկ ազդանքներ (վիզուալ էֆեկտ), հիմնականում՝ համակարգչով ստեղծված:
— Ձայնային ձևավորում, ազդանքներ, երաժշտություն, և վերջապես աշխատանքի կիզակետը՝ վերաձայնագրությունը կամ ձայնաձուլումը պրոֆեսիոնալ ձայնային սարքավորումների միջոցով:
— Գունավոր ֆիլմի փոխադրում վիդեոյի կամ DPX-ի, որն ունի երանգների ճշգրտման ու շտկման գունային հավաքածու: