Կինոնկար

Կինոնկարկինո (հուն.` շարժել), ֆիլմ անգլ.՝ Film — ժապավեն), կինոֆիլմ, մուլտֆիլմ, կինոարվեստի արտադրանք։ Տեխնիկապես կինոնկարը մի շարք ֆոտոնկարների հաջորդականությունն է, որոնք իրար հետ կապված են ընդհանուր սյուժեով։ Սովորաբար կինոնկարը ուղեկցվում է ձայնով։ Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։

Ներկայումս կինոնկարն ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տևում է 90-120 րոպե (1, 5 — 2 ժամ)։

Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են։ 1895 թվականին հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել և անվանվել է կինեմատոգրաֆ։ Կինեմատոգրաֆի՝ կինոնկարի որպես ժանր ծնունդը տեղի է ունեցել 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցինների Գրանդ Կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի ունեցավ կինոնկարի առաջին սեանսը։

Կինեմատոգրաֆում առաջին քայլը տեղի է ունեցել 1685 թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` տեսախցիկը։

Երկրորդ քայլը կատարվել է 1791 թվականին Մայքլ Ֆարադեյի և նրա ընկերոջ` Մաքս Ռոջերի կողմից։ Ամբողջ Եվրոպան աշխատում էր, որպեսզի ստեղծվեր մի սարք, որ կարող էր կենդանացնել նկարը։ Ֆարադեյի սարքավորումը կոչվում էր ֆենակիստիսկոպ։ Սարքավորմանը ամրացվում էր հաջորդական նկարների շարք։ Գիտնական Ժոզեֆ Պլատոն զբաղվում էր մի գործով, որը հնարավորություն կտար շարժումը բաժանել մի քանի փուլերի՝ մասերի, օրինակ՝ մարդու շարժումը։ Երբ Ֆարադեյն իր ձեռքում ուներ այդ աշխատանքները, ֆենակիստիսկոպի ավարտուն տեսք ստանալուն շատ քիչ էր մնում։

Երրորդ քայլն արվեց 1877 թվականին։ Այն հնարավոր դարձավ Լուի Դագերի և Ժոզե Նյեպսայի աշխատանքների շնորհիվ։ Կալիֆոռնիայի կառավարիչ Լելանդ Ստենֆորդը և լուսանկարիչ Էդուարդ Մեյբրիջը մի հետաքրքիր փորձ կատարեցին։ Լելանդը սիրում էր ձիեր և բանավիճեց Մեյբրիջի հետ այն թեմայի շուրջ, թե արդյոք ձին թռիչքի ժամանակ պոկում է ոտքը գետնից։ Նրանք գտան 60 տեսախցիկներ և շարեցին դրանք վազուղու երկու կողմերում՝ յուրաքանչյուր կողմում 30 հատ։ Նրանց հակառակ կողմում կային փոքր կրպակներ, որտեղ գտնվում էին մարդկանց վերահսկող տեսախցիկները։ Տեսախցիկի և կրպակի միջև ձգված էր ճոպան։ Երբ ձին սկսում էր վազել և հասնում այդ հատվածին, որտեղ տեղադրված էին տեսախցիկները, ոտքով դիպչում էր պարանին, որից հետո սկսվում էր տեսախցիկի աշխատանքը և ստացվում ձիու շարժման մի հատվածի պատկեր։ Դա շարժումը մասերի բաժանելու առաջին փորձն էր։

Շարժանկարը լուսանկարների հաջորդականություն է՝ նկարահանված որոշակի հաճախականությամբ հատուկ սարքի (կինոխցիկ) օգնությամբ ֆոտոժապավենի վրա և նախատեսված ստացված պատկերները էկրանին (նույն հաճախականությամբ) արտածելու համար։ Տարբերակում են նեղժապավեն (սիրողական) կինոֆիլմեր՝ նկարահանված 8 մմ կամ 19 մմ լայնությամբ կինոժապավենի վրա, և պրոֆեսիոնալ կինոֆիլմեր՝ նկարահանված 16 մմ կամ 35 մմ լայնությամբ կինոժապավենի վրա սովորական օբյեկտիվով կամ հատուկ լայնաֆորմատ դրածոյի օգնությամբ, որը թույլ է տալիս փոփոխել կողմերի հարաբերակցությունը՝ չփոխելով կինոխցիկի և կինոարտածիչի կադրային պատուհանի չափսերը։ Ի սկզբանե շարժանկարը «համր» էր, այսինքն ներկայացնում էր կադրերի հաջորդականությունը՝ նկարահանված սև-սպիտակ կինոժապավենի վրա։ «Մեծն համրին» կինոթատրոններում ներկայացնում էին դաշնակահարի նվագակցությամբ։ Տեխնոլոգիաների արդիականացումը թույլ տվեց իրականացնել ձայնագրումը կինոժապավենի (օպտիկական ձայնագրում) կամ մագնիսական ժապավենի վրա՝ կատարված դրական ժապավենի վրա. 1930-ական թվականների վերջերին սկսվեց ձայնային շարժանկարի դարաշրջանը։ Բացի այդ, հայտնվեցին գունավոր ֆոտո և կինոպաժավենները։

Ֆիլմերի ճնշող մեծամասնությունը ստեղծվում է ստեղծագործական աշխատողների և տեխնիկական մասնագետների կողմից հատուկ մասնագիտացված կինոստուդիաներում՝ նկարահանման գործընթացում օգտագործելով կինոտեխնիկայի տարբեր միջոցներ, նկարահանման տաղավարներ, բնական հարթակներ և այլն։ Բացի այդ, գիտական, տեխնիկական և ուսումնական նպատակներով ֆիլմերը պատրաստվում են ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտների կինոլաբորատորիաներում։ Սիրողական ֆիլմերը նկարահանվում են առանձին կինոսերների, ինչպես նաև ակումբներին, ուսումնական հաստատություններին կից սիրողական կինոստուդիաների կողմից։

Կինոխցիկի և կինոնկարահանման եղանակների բազմազանության շնորհիվ կինոն, ի տարբերություն մյուս արվեստների, կարողանում է որոշակի և հավաստի վերարտադրել կյանքի յուրաքանչյուր դրսևորում՝ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետեր, և լույսի ու գույնի օգնությամբ հասնել իրադարձությունների տեսապատկերային մեկնաբանության։ Նկարահանված տարբեր կադրերի (կինոժապավենի վրա պատկերված անշարժ կամ շարժման մեկ պատկեր) համադրման, մոնտաժման միջոցով խտացվում և կենտրոնացվում է ֆիլմի գործողությունը, ստեղծվում տարաժամանակային, իմաստահուզական նոր՝ էկրանային իրողություն, բացահայտվում և մեկնաբանվում են կերպարները, սցենարիստի ասելիքը։ Ստեղծագործական և արտադրական այդ բարդ գործընթացում հիմնականում միավորված են սցենարիստի, ռեժիսորի, դերասանի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի աշխատանքը։ Զարգացման ընթացքում ձևավորվել են կինոյի հետևյալ տեսակները.

  • ա. գեղարվեստական (խաղարկային), որը դերասանական արվեստի միջոցներով մարմնավորում է գեղարվեստական արձակի ու թատերական դրամատուրգիայի, պոեզիայի երկերը,
  • բ. վավերագրական, որը կերպարներն ստեղծում է իրականության անմիջական դիտարկումներով,
  • գ. մուլտիպլիկացիոն, որն ստեղծվում է նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ,
  • դ. գիտահանրամատչելի, որն օգտագործում է նշված 3 տեսակների միջոցները։

Կինոն բաժանվում է համր և հնչուն շրջանների։ 1930-ական թվականների սկզբին դարձել է հնչուն, մշակվել են գունավոր նկարահանման տեխնիկական հիմունքները։ 1950-ական թվականներից ստեղծվել են էկրանի տարբեր չափերի համար նախատեսված ֆիլմեր (լայնէկրան, լայնաֆորմատ, համայնապատկերային և այլն)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s