Քրիստոֆեր Նոլան «Սկիզբ»

«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ։ ժանրային առումով «Սկիզբը» հիշեցնում է ավանդական «ֆիլմ-գողություն», միայն այն տարբերությամբ, որ այստեղ նպատակը ոչ թե օբյեկտի առևանգումն է, այլ հակառակը նրա տեղադրումը զոհի գիտակցության մեջ։ Ֆիլմի աշխատանքները սկսվեցին 2000 թվականի սկզբից, երբ Նոլանը գրեց 80 էջանոց սյուժեի շարադրություն, երազներ առևանգողների մասին։ 2001 թվականին նա քննարկեց ֆիլմի գաղափարը «Warner Bros.» կինոընկերության հետ, բայց եկավ այն եզրահանգմանը, որ այսպիսի սյուժեի էկրանավորումը չի կարող կայանալ փոքր բյուջեի պայմաններում, իսկ բլոկբաստերներ նկարահանելու փորձ Նոլանը այդ ժամանակ դեռ չուներ: Ֆիլմի նկարահանումները սկսեցին Տոկիոյում հունիս ամսին, և ավարտվեցին Կանադայում նույն տարվա նոյեմբերին: Ֆիլմի բյուջեն կազմեց 160 միլիոն դոլար, ծախսերը իրար մեջ կիսեցին «Warner Bros.»-ը և «Legendary Pictures»-ը: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Լոնդոնում հուլիսի 13-ին, երեք օր ավելի վաղ քան մյուս կինոթատրոնների ցուցադրումները (IMAX ֆորմատը ներառյալ)։ Ֆիլմը արժանացավ կինոքննադատների կողմից տրված դրական գնահատականների։ Պրեմիերայի առաջին շաբաթվանից սկսած ֆիլմը երկար ժամանակ զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում։

Սյուժե

Դոմինիկ Կոբը (Դի Կապրիո) արթնանում է լողափին, որտեղ նրան նկատում են զինված մարդիկ և բերում իրենց տիրոջ՝ ծերուկ-ճապոնացու մոտ։ Պահակախումբը ծերուկին ցույց է տալիս Կոբի իրերը՝ ատրճանակ և փոքրիկ մետաղյա հոլ՝ Կոբի տոտեմը։ Ծերուկը սկսում է պտտել հոլը։ Հաջորդ տեսարանում Կոբը իր գործընկերոջ՝ Արթուրի (Ջոզեֆ Գորդոն-Լեվիտ) հետ առաջարկում է գործարար Սաիտոին (Քեն Վատանաբե) իրենց ծառայությունները, որոնց շնորհիվ Սաիտոն երազներում կարող է պաշտպանվել մտքերի առևանգումից։ Իրականում Կոբի և Արթուրի նպատակը Սաիտոի գաղտնի ինֆորմացիան գողանալն է, նրանց հաջողվում է դա անել, սակայն անսպասելիորեն պարզվում է, որ Կոբի կինը՝ Մոլը (Մարիոն Կոտիյար) տեղեկացրել է Սաիտոին նրանց նպատակի մասին, իսկ Սաիտոն փոխել է իր ունեցած տվյալները։

Սաիտոն երբ զգում է, որ գորգը սարքված է ուրիշ նյութերից հասկանում է, որ մինչև հիմա քնած է։ Այդ սխալը երազի «ճարտարապետինն» էր՝ Նեշինը (Լուկաս Հաաս), ով հետագայում փորձում է դավաճանել իր թիմին, պատմելով ամեն ինչ Սաիտոին։

Արիադնան պարզում է, որ Կոբբը և Մոլը միասին երազի մեջ կառուցել են մի ամբողջ քաղաք, որտեղ նրանք հաշտության մեջ ապրել են 50 տարի։

Կոբբը արթնանում է ինքնաթիռի մեջ, որտեղ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Սաիտոն կատարում է իր խոստումը՝ Կոբբը վերադառնում է Ամերիկա իր ընտանիքի մոտ։ Մտնելով տուն, նա սեղանի վրա պտտեցնում է իր հոլը որպեսզի ստուգի քնած է նա թե ոչ, սակայն շեղվում է տեսնելով իր երեխաներին ովքեր խաղում են այգում (մինչ այդ նա չէր կարողանում հիշել և տեսնել նրանց դեմքերը)։ Հոլը շարունակում է պտտվել, բայց արդյոք կանգնում է այն թե ոչ, ֆիլմում մեզ չի ցուցադրվում։

Եզրափակիչ տեսարանում հանդիսատեսին թողնված է անորոշության տարրը, էկրանը մթնում է հենց այն պահին երբ հոլը սկսում է զգալիորեն դողալ, հնարավոր է դադարելով իր պտույտը: Ուշադիր հանդիսատեսը կնկատի, որ ֆիլմի միջով տարված է պատմողական մոտիվներ, որոնք ծառայում են որպես չափորոշիչ. որտեղ է կատարվում գործողությունը, երազու՞մ թե՞ իրականության մեջ։ Երազի մեջ Կոբբը զգում է իր կնոջ առկայությունը, զգում է իրեն ամուսնացած, այդ պատճառով նրա մատի վրա միշտ կարելի է նկատել մատանին։ Իրականության ժամանակ (հնարավոր է հենց վերջին տեսարանն էլ ներառյալ) Կոբբը մատանի չի կրում։ Հոլը անվերջ պտտվում է միայն երազում։ Բոլոր այն տեսարաններում որտեղ Կոբբը չի կրում մատանի, հոլը վերջիվերջո գործում է ըստ ֆիզիկայի կանոնների և կանգնում է:

Տերմինաբանություն

Ֆիլմը օգտագործում է իր սեփական տերմինները և հասկացությունները, որոնք նկարագրում են օտարների երազներ մտնելու պրոցեսը։

  • Ճարտարապետ (անգլ. the Architect), մասնագետ, ով ստեղծում է երևակայական աշխարհ ուրիշի երազի համար։ Ճարտարապետի դերը «զտման» ժամանակ՝ նախագծել երազը այնպես, որ քնի մեջ մտած մարդը չտարբերի երազը իրականությունից, և ստեղծել քնած մարդու համար մաքսիմալ բարդ երազի լաբիրինթոս, որից զոհը չի կարող հեշտությամբ դուրս գալ։ Ֆիլմի առաջին տեսարաններից մեկում ճարտարապետը Նեշն է (Սաիտոից ինֆորմացիա գողանալու փորձի ժամանակ), ֆիլմի մնացած մասում՝ Արիադնան։
  • Ներածում (անգլ. Inception), մտքի ստեղծման պրոցես, որը արվում է ուրիշի ենթագիտակցության մեջ։ Համարվում էր անհնար, քանի որ մարդկային ուղեղը մերժում է ուրիշների տեղադրած մտքերը համարելով դրանց օտար։
  • Նետում (անգլ. a Kick), գործընթաց, որը թույլ է տալիս օտարի քնի մեջ փակված մարդուն շտապ լքել երազը։ Ֆիլմում նետումը կատարվում է քնած մարդուն գցելու՝ նրա հավասարակշռությունը խախտելու միջոցով, վեստիբուլյար սարքավորումը քնած ուղեղին հայտնում է վտանգի մասին, ինչը ստիպում է մարդուն արթնանալ։ Երբ երազի մեջ կա երազ, այդ ժամանակ օգտագործվում է նետման աստիճանական համակարգը. Արիադնայի ու Ռոբերտի թռիչքը երկնաքերից և Սաիտոի ու Կոբբի ինքնասպանությունը թույլ էին տալիս դուրս նետվել լիմբից, ձնեպատ ամրոցի պայթյունը վերադարձնում է Արիադնային, Ֆիշեռին, Կոբբին և Սաիտոին Կոբբի և Մոլի ստեղծած աշխարհից, վերելակի պայթյունը բոլորին վերադարձնում է հյուրանոց, մեքենայի հարվածը ջրի հետ նետում է բոլորին հյուրանոցի մակարդակից։ Առաջին մակարդակից նետումը դեպի իրականություն ցույց չի տրվում։
  • Լիմբ (անգլ. Limbo), ենթագիտակցության խորը մակարդակ, որտեղ ժամանակը ընթանում է անվերջ երկար։ Գտնվելով լիմբում արդեն անհնար է արթնանալ բնական տարբերակով։ Եթե լիմբում գտնվող «զտողը» չգիտակցի որ նա քնած է, ապա նա այնտեղ կմնա ընդմիշտ։ Զտողները շատ են վախենում լիմբից, կա վարկած որ այնտեղ լինելու դեպքում մարդու գիտակցությունը սկսում է կործանվել։ Յուսուֆի տված ուժեղ քնաբերը վտանգավոր էր հենց նրանով, որ նույնիսկ եթե երազում տեղի ունենար մահվան դեպք, ապա նետում տեղի չէր ունենա, մահացածը կտեղափոխվեր լիմբ։ Լիմբը կարելի է համեմատել թմբիրի (կոմա) հետ։
  • Պրոեկցիա (անգլ. Projection), իրականում գոյություն չունեցող կերպար, որը ստեղծում է ցնորամոլի (երազի տիրոջ) ենթագիտակցությունը։ Պրոեկցիաների անհատականությունները ցնորամոլի հոգեկան վիճակի արտացոլումն են։ Երազի լոգիկայով պրոեկցիաները աշխատում են այն դեպքում, երբ մարդու երազի մեջ չեն մտնում օտարներ, և երբ քնածը չի գիտակցում որ քնած է։ Սակայն երբ երազը դառնում է գիտակցված, պրոեկցիաները արձագանքում են, նրանք լեյկոցիտների նման ուղվում են դեպի օտար զտողին փորձելով ոչնչացնել նրան։ Եթե քնած մարդը հատուկ պատրաստում է անցել զտողների դեմ պայքարի համար, ապա նրա պրոեկցիաները ընդնում են իրական զինված պահակախմբի տեսք։
  • Ցնորամոլ (անգլ. the Dreamer), երազի «տերը», մարդ ում երազի մեջ ներկա պահին գտնվում են զտողները։ Ինքը ցնորամոլը նույնպես առկա է իր երազում, սակայն նա չի կարող ընկղմվել ավելի խորը երազների մեջ։ Ֆիլմում անձրևոտ քաղաքի ցնորամոլը Յուսուֆն էր, հյուրանոցի երազը Արթուրինն էր, իսկ ձնեպատ ամրոցի երազը պատկանում էր Իմսին։
  • Օբյեկտ (անգլ. the Subject), մարդ, ում ենթագիտակցությունը հանդիսանում է զտիչների նպատակը՝ միտք գողանալու կամ ծնելու (ներածման) համար։ Հենց այս նպատակով է օբյեկտը ընկղմվում օտարի երազի մեջ։ Ֆիլմում սկզբից օբյեկտ էր հանդիսանում Սաիտոն, ապա Ֆիշեռ կրտսերը։
  • Տոտեմ (անգլ. Totem), որևէ առարկա, ինչը թույլ է տալիս կողմնորոշվել իրականության, երազների մեջ, այսինքն այն պատասխանում է այն հարցին արդյո՞ք նրա տերը չի գտնվում մեկ այլ մարդու երազի մեջ։ Բացի տիրոջից, ոչ-ոք չպետք է դիպչի տոտեմին, որովհետև միայն տերը պետք է ճշգրտորեն իմանա նրա բնութագրերը և հատկությունները։ Հակառակ դեպքում ճարտարապետը արդեն երազի մեջ կարող է ստեղծել տոտեմի պատճենը, և մարդ չի կարողանա հասկանալ քնած է նա թե ոչ։ Արթուրի տոտեմը զառն էր, որը երազում միշտ ընկնում էր որոշված կողմով, մինչ դեռ իրականում այն ընկնում է հավանականության տեսության համաձայն, Արիադնայի տոտեմը մետաղյա շախմատային փիղն էր, որի վրա հատուկ մասում արված էր անցք, այդպիսով այն ի տարբերություն երազի իրականում ընկնում էր որոշված կողմով։ Կոբբի տոտեմը անագե հոլն էր, որը առաջ պատկանում էր Մոլին. Եթե պտտվող հոլը կանգնում և ընկնում է, ապա Կոբբը գտնվում է իրականությունում, իսկ եթե շարունակում է անվերջ պտտվել, ապա Կոբբը երազի մեջ է։
  • PASIV սարքավորում (անգլ. Portable Automated Somnacin IntraVenuous Device, букв. «շարժական ավտոմատ սարքավորում Սոմնացինի ներերակային ընդունման համար»), սարքավորում, որը թույլ է տալիս մտնել ուրիշի երազների մեջ։ Այն ստեղծվել էր գիտնականների կողմից, որպես զինվորականների վերապատրաստության վարժասարք։ Սարքավորումը տեղավորվում է ճամպրուկի մեջ։ Սարքավորման շնորհիվ քնած մարդու արյան մեջ ներարկվում է հորինված դեղամիջոց սոմնացինը։ Սարքավորումը ֆիլմում չունի անվանում, և նրա աշխատանքի սկզբունքները այնտեղ չի բացատրվում. Ամբողջ ինֆորմացիան գալիս է «վիրուսային» (գովազդային) կայքից՝ pasivdevice.org, որը ստեղծել է «Warner Bros.» ընկերությունը, ֆիլմի գովազդի շրջանակներում։

Դերերում

Ֆիլմի դերասանական անձնակազմը 2010 թվականի հուլիսի պրեմիերաին: Ձախից աջ. Կիլլիան Մերֆի, Մարիոն Կոտիյար, Ջոզեֆ Գորդոն-Լևիտ, Էլեն Փեյջ, Քեն Վատանաբե, Մայքլ Քեյն, Լեոնարդո ԴիԿապրիո

  • Լեոնարդո ԴիԿապրիո– Դոմնիկ Կոբբ, զտիչ։ Մարդ, ով պաշտպանում է ենթագիտակցությունը, սակայն ընդունակ է գողանալ մտքեր սեփական նպատակների համար։
  • Քեն Վատանաբե– Սաիտո, տուրիստ։ Գործարար, ով առաջարկում է Կոբբին գործարք և օգնում կատարել այն։ Ի սկզբանե մեկնում է թիմի հետ, որպեսզի հետևի առաջադրանքի կատարման գործընթացին։
  • Ջոզեֆ Գորդոն-Լևիթ– Արթուր, ուղեկցորդ։ Պատասխանատու է առաջադրանքի դետալների համար։
  • Մարիոն Քոտիար– Մոլ, ստվեր։ Կոբբի մահացած կինը, ով հետապնդում է նրան երազների աշխարհում։
  • Էլեն Փեյջ– Արիադնա, ճարտարապետ։ Ճարտարապետական համալսարանի շրջանավարտ, զբաղվում է երազների աշխարհների կառուցմամբ։ Այդպես է անվանվել ի պատիվ հին հունական առասպելի հերոսուհու Արիադնայի, ով օգնել էր Տեսեյին դուրս գալ Մինոտավրոսի լաբիրինթոսից։
  • Թոմ Հարդի– Իմս, նմանակող, պրոֆեսիոնալ գող։ Կոբբի թիմի անդամ, ով կարող է ստեղծել ցանկացած մարդու կերպար։
  • Կիլլիան Մերֆի– Ռոբերտ Ֆիշեռ, օբյեկտ։ Բիզնես կայսրության ժառանգորդ, ով հանդիսանում է Կոբբի վերջին առաջադրանքը։
  • Թոմ Բերենջեր– Պիտեր Բռաունինգ։ Ֆիշեռի կնքահայրը։
  • Դիլիպ Ռաո– Յուսուֆ, քիմիկոս։ Ստեղծում է հատուկ թմրանյութեր, որոնք օգնում են թիմին ընկնել երազների աշխարհ։
  • Լուկաս Հաաս- Նեշ։ Կոբբի նախկին ճարտարապետը։
  • Մայքլ Քեյն– Մայլս, պրոֆեսոր։ Կոբբի ուսուցիչը և աները։ Նա Արիադնայի համալսարանում պրոֆեսոր է։ Խնամում է Կոբբի երեխաներին։
  • Փիթ Փոսթլեթուեյթ– Մորիս Ֆիշեռ։ Ռոբերտ Ֆիշեռի մահացող հայրը։ Հնարավոր է, որ նրա անունը կապված է նկարիչ Մորիս Էշեռի հետ։
  • Դերասաններ Քեն Վատանաբեն, Մայքլ Քեյնը և Կիլլիան Մերֆին ավելի շուտ խաղացել էին Նոլանի Բեթմենի մասին պատմող ֆիլմերում։ Իսկ այս ֆիլմից հետո Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը ֆիլմում ընդգրկեց այս դերասաններից Թոմ հարդիին, Մարիոն Քոտիարին և Ջոզեֆ Գորդոն-Լևիթին:

Ֆիլմի ստեղծում

Աստիճանների պարադոքսը

Նոլանը սցենարի վրա աշխատել է մոտ 10 տարի։ Երբ նա նոր սկսում էր մտածել ֆիլմի գաղափարը, Հոլիվուդում դուրս էին գալիս բլոկբաստերներ, որոնք հարցականի տակ էին թողնում «իրականության իրականությունը». Ռեժիսորը այդ ֆիլմերից է համարում «Մատրիցան», «Մութ քաղաքը», «13-րդ հարկը» և վերապահումներով սեփական «Մեմենտոն»: Նոլանը ազդվել է նաև Բորխեսի զուգավորվող երազների («Ավերակների շուրջ») պատմվածքներից, րոպեկան երազներից, որոնք թվում են տարիներ («Գաղտնի հրաշքը»)։ «Սկիզբ» ֆիլմի աշխարհը ամբողջությամբ նախագծել է Քրիստոֆեր Նոլանը։ Կատարվող գործողությունները այսօրվա իրականությունն են, միայն այն բացառությամբ, որ ֆիլմում մարդիկ ընդունակ են միաժամանակ տեսնել նույն երազը։ Այլ խոսքերով, երազը զրկվում է իր կոնկրետ մարդու սահմանափակությամբ, ինչը ստեղծում է բոլորովին նոր հնարավորություններ։ Օտար մարդկանց երազներ ներթափանցելը, կարդալ նրանց մտքերը և նրանց գիտելիքներին տիրապետելը Նոլանին բերեց «Իսկ ի՞նչ կլինի եթե ոմն մեկը ցանկանա օգտագործել այդ սիստեմը սեփական նպատակների համար» հարցին։ ԴիԿապրիոն համաձայնվեց մասնակցել ֆիլմում այն պայմանով, որ սցենարում պետք է ավելի մանրամասնվի հերոսի գերռիսկային քայլի գնալու շարժառիթը։ Առաջին հերթին դա կնոջ մահվան մեղքի քավումն է։ Պատմողական այս կոնստրուկցիան շատ նման է նույն Նոլանի «Հիշիր», և Սկորսեզեյի «Անիծվածների կղզին» (որտեղ գլխավոր դերում խաղում է նույն ԴիԿապրիոն) ֆիլմերին։ Մեղքը դա ներքին զգացողություն է, որը նման է անավարտ գործին, նման սցենարական գիծը բնորոշ է Նոլանի գրեթե բոլոր ֆիլմերին, նրա հերոսներին տանջում է հենց այդ հարցը, և դա խանգարում է որպեսզի նրանք հասնեն գիտակցաբար դրված նպատակներին։

Սաունդթրեք

Ֆիլմի կոմպոզիտորն է Հանս Ցիմմեռը, ով աշխատել է Նոլանի հետ «Բեթմեն. Սկիզբ» և «Խավարի ասպետ» ֆիլմերում։ Ցիմմեռի խոսքերով, «Սկիզբ» ֆիլմի սաունդթրեքը «շատ էլեկտրոն երաժշտություն է»: Սաունդթրեքը թողարկվեց 2010 թվականի հուլիսի 13-ին։ Վերջին երկու կատարումները հայտնվեցին ինտերնետում, որպես սաունդթրեքի բոնուս մաս։

  1. «Half Remembered Dream» — 1:12
  2. «We Built Our Own World» — 1:55
  3. «Dream Is Collapsing» — 2:28
  4. «Radical Notion» — 3:43
  5. «Old Souls» — 7:44
  6. «528491» — 2:23
  7. «Mombasa» — 4:54
  8. «One Simple Idea» — 2:28
  9. «Dream Within a Dream» — 5:04
  10. «Waiting for a Train» — 9:30
  11. «Paradox» — 3:25
  12. «Time» — 4:35
  13. «Projections» — 7:04
  14. «Don’t Think About Elephants» — 5:35

Ֆիլմում հնչում է նաև Շառլ Դյումոնի հայտնի «Non, Je ne regrette rien» երգը, Միշել Վոկերի գրված բառերով և Էդիտ Պիաֆի կատարմամբ։ Կոբբի թիմը օգտագործում է այս երաժշտությունը տարբեր մակարդակների նետումները համաժամանեցնելու համար։ Մոլի դերը տանող Մարիոն Կոտիյարը ստացել է իր «Օսկարը» հենց Պիաֆի դերը կատարելու համար։ Ռեժիսորի խոսքերով, վերցնելով նրան այս դերում, նա ցանկացել է փոխել երգը, որպեսզի հեռու մնա անտեղի ասոցիացիաներից, սակայն նկարահանող անձնակազմը համոզել է Նոլանին չանել դա։ Ֆիլմի թրեյլերների համար գրվել է երեք երաժշտական թեմա, որոնցից «Mind Heist»-ի հեղինակը Զակ Հեմսին է, իսկ «Simple Idea»-ն և «True Potential»-ը գրել է Հանս Ցիմմեռը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s