Նկարիչների, քանդակագործների մասին ֆիլմեր

Նկարիչների, քանդակագործների մասին ֆիլմերի փաթեթը ներկայացնում է Քոլեջի տեխնոլոգ՝ Թերեզա Թումանյանը։

Միքելանջելո Բոունարոտի

es-handznum-em-marmins-hoghin--na120817.3

Իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ, իտալական բարձր վերածննդի վառ ներկացուցիչ։ Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում, ուսանել է այն ժամանակվա Ֆլորեցիայում հայտնի քանդակագործների՝ Դոմենիկո գիրլանդայոյի և Բերտոլդո դի Ջովաննիի արվեստանոցներում:

Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները, կոթողայնորեն արտացոլել մարդու գեղեցկությունն ու անսահման կարողությունները:

Ստեղծագործություններից ամենահայտնիներն են Դավիթի քանդակը, որ ստեղծել է  1501-1504 թվականների ընթացքում: Ամենամասշտաբային աշխատաներից, թերևս, համարվում է Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.):

Հայաստանի Ազգային պատկերասրահում, եվրոպական հավաքածուում ներկայացված է «Տիրամայրը մանկան հետ» աշխատանքի բրոնզե կրկնությունը:

Իտալացի  հսկայի մասին պատմող ֆիլմը առաջարկում եմ դիտել այս հղումով՝ Միքելանջելո Բոունարոտտի

                                                                Ռաֆայել Սանտի

800px-Raffaello_Sanzio

Բարձր Վերածննդի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ։

Նրա աշխատանքները հիացմունքի են արժանանում մարդկային էության նեոպլատոնական կատարելության, ձևի հստակության, կոմպոզիցիայի պարզության և տեսողական նվաճումների համար։ Միքելանջելոյի և Լեոնարդո Դա Վինչիի հետ միասին նա ձևավորում է այդ ժամանակաշրջանի մեծ վարպետների ավանդական եռյակը։

Կյանքին հրաժեշտ տալով 37 տարեկանում՝ նա թողել է մեծ քանակությամբ աշխատանքներ։ Դրանցից շատերը կարելի է տեսնել Վատիկանի պալատում, որտեղ Ռաֆայելի ֆրեսկոյով սենյակները կենտրոնական տեղ են զբաղեցնում նրա կարիերայում։ Ամենալայն ճանաչում ունեցող աշխատանքը «Աթենական դպրոցն» է։ Հռոմում իր վաղ տարիներից հետո նրա աշխատանքների մեծ մասը վերանկարվել է՝ կորցնելով որակը։ Իր կյանքի ընթացքում նա շատ ազդեցիկ էր, թեև Հռոմից դուրս հիմնականում հայտնի էր իր համատեղ էստամպներով։ Նկարչի մասին կարող եք դիտել այս ֆիլմը՝ Ռաֆայել Սանտի,

                                                                 Կարավաջո 

(Միքելանջելո Մերսիսի դա Կարավաջո)

800px-Bild-Ottavio_Leoni,_Caravaggio

Իտալացի նկարիչ, 17-րդ դ. գեղանկարչության ռեալիստական ուղղության հիմնադիր: իր գործունեությունը ծավալել է Հռոմում, Նեապոլում, սիցիլիայում և Մալթայում 1590 թվականից 1610֊ական թվականներին։Նրա արվեստը ձևավորվել է 16-րդ. վերջին և 17-րդ դ. սկզբին՝ մաներիզմին և ակադեմիզմին հակադրվելով: Ձգտել է կերպարի անհատականացման, պարզ ժանրային միջավայրում բնորդի անկանխակալ ուսումնասիրման միջոցով ստեղծել գեղանկարչության նոր տեսակներ՝ նատյուրմորտը և կենցաղային ժանրը:Կարավաջոյի աշխատանքները կտրուկ կերպով տարբերվում էին նրանից, ինչ ժամանակակիցները սովոր էին տեսնել: Տեսարանների պատկերման ժամանակ լույսի և ստվերի միջոցով Կարավաջոն ստանում էր շատ ավելի դրամատիկ տպավորություն:Արվեստագետ Ռոբերտա Լապուչիյի պնդմամբ միայն Կարավաջոյին է հաջողվել իր աշխատանքներում ձեռք բերել լուսային ստվերի դրամատիկ խաղը ժամանակակից լուսանկարչությունում կիրառվող գրեթե բոլոր հիմնարար մեթոդների օգնությամբ։ Մահացել է 1610թ.-ի հուլիսի 18-ին 37 տարեկան հասակում:Ավելի մանրամասն ծանոթանալու համար նկարչի կայնքին ու ստեղծագործությունների կարող եք դիտել այս ֆիլմը՝ Կարավաջո:

                                                          Սանդրո Բոտիչելլի

f53aba0957b4df9fcdc7ec10c8440ffa

Վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ, ուսանել է ֆլորենտացի հայտնի նկարիչներ Ֆրա ֆիլիպպո Լիպպիիի և Անդրեա դել Վերոկկիոյի արվեստանոցներում:

Բոտիչելլին անտիկ և այլաբանական թեմաներով ստեղծել է իր առավել նշանավոր «Գարուն», «Վեներայի ծնունդը» նկարները. «Գարուն» նկարի կերպարներին բնորոշ է  բանաստեղծականությունը:

«Վեներայի ծնունդը» կտավում գեղեցկության աստվածուհու կերպարն իր զգացմունքայնությամբ հիշեցնում է հուզված, ամոթխած աղջնակի, իսկ թափանցիկ, նուրբ գույները յուրահատուկ մեղմություն են հաղորդում նկարին:

Հայաստանի Ազգային Պատկերասրահում ունենք մեկ օրինակ՝ «Քրիստոսի ծնունդը» շրջանաձև գեղանկարը:

Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկոում եմ դիտել այս ֆիլմերը՝ Սանդրո Բոտիչելլի,  Բոտիչելլիի «Գարուն»:

                                                                 Կլոդ Մոնե

unnamed

Ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմանդիրներից է և այս ուղղության ռահվիրան է, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։

Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։

1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։

Ուշագրավ աշխատանքներ են «Տպավորություն», «Արևածագ», «Խորհրդարանի շենքը», «Ջրաշուշաններ»:

Մոնեի կյանքին և ստեղածագործական ուղուն ծանոթանալու համար դիտեք այս ֆիլմերը՝  Կլոդ Մոնե,  Կլոդ Մոնե. ժամանակի գույնը

                                                             Պոլ Սեզան

84168_640

Ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական պոստիմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչ:

Սեզանին հետաքրքրել են ոչ թե գույների փոփոխականությունը օդում, շրջապատող միջավայրի դինամիկան և լուսաստվերի պատահական էֆեկտները, այլ գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը:

Համառորեն ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տևականորեն մշակելով միևնույն մոտիվը՝ Սեզանը ձգտել է ստեղծել «դասական» արվեստ (նրա պատկերացմամբ ամեն անցողիկ ու «աննշան երևույթից անջրպետված), բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձևերի օրգանական միասնությունը։

Թե՝ դիմանկարներում,  ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում, թե՝ բնանկարներում, կամ նատյուրմորտներում Սեզանի պատկերած օբյեկտները կարծես խորհրդանշում են բնական ուժերի հավասարակշռությունը՝ մոնումենտալորեն ստատիկ, ավարտուն, ներամփոփ։ Գերազանցապես օգտագործելով երեք հիմնական գույների (կանաչի, երկնագույնի և դեղինի) զուգորդումները, դրանց օգնությամբ որոշարկելով տարածական պլանները, ներդաշնակորեն զուգակցելով գծանկարի ցայտունության, կոմպոզիցիայի հստակության հետ՝ Սեզանը հասնում է բնանկարի համապատկերային, էպիկական հնչողության:  Շեշտելով առարկայի կառուցիկությունը, ձևը «ծանրացնելով» մաքուր գույնով, օգտվելով հակադիր հեռանկարից (այսինքն՝ առարկան շրջելով դեպի դիտողը)՝ Սեզանը նատյուրմորտներում շեշտել է նյութականությունը, առարկայական աշխարհի պլաստիկականությունը:

Սեզանի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության վրա. ֆիլմը հիղումով՝  Պոլ Սեզան

                                                                  Պոլ Գոգեն

d0b0d0b2d182d0bed0bfd0bed180d182d180d0b5d182-d0bfd0bed181d0b2d18fd189d0b5d0bdd0bdd18bd0b9-d0b2d0b8d0bdd181d0b5d0bdd182d183-d0b2d0b0

ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սիթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ:  Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի, սիմվոլիզմի և նախանշել են էքապրեսիոնիստական ուղղությունը:

Գոգենի ստեղծագործության վաղ շրջանը կապված է իմպրեսիոնիզմին։ Ընդհանրացված կերպարների, երևույթների խորհրդավոր իմաստի որոնումները, կյանքի վաղնջական, քարացած ձևերի նկատմամբ հետաքրքրությունը Գոգենի ստեղծագործությունը մոտեցնում են սիմվոլիզմին, հանգեցնում գեղանկարչական նոր համակարգի («սինթետիզմի»), որին բնորոշ է ձևերի և գծերի ընդհանրացվածությունը և պարզեցվածությունը, մաքուր գույների առանձին հարթությունների ռիթմիկ համադրումը։ Ստեղծագործական որոնումներով և «իդեալական հասարակության» երազանքներով համակված, նա 1891 թվականին մեկնել է Տահիտի կղզի (Օվկիանիա), ստեղծել գույնի էմոցիոնալ հագեցվածությամբ, հարթ, ստատիկ կոմպոզիցիաներով, դեկորատիվության և մոնումենատալության օրգանական միաձուլումով առանձնացող ստեղծագործություններ, ուր շեշտված է բնության և մարդու ամբողջականության գաղափարը:

Կատարել է քանդակագործակաև, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներ, գրել իր ստեղծագործական սկզբունքները պարզաբանող գրական և քննադատական հոդվածներ։

Հետաքրքրական ֆիլմեր՝ Պոլ գոգեն.պոստիմրեսիոնիստներ,Պոլ Գոգեն. ավելի քան սեր

                                                                       Վան Գոգ

13_j47Sw1k

Հոլանդացի նկարիչ,  պոստիմրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 աշխատանք, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին: Նկարները դիմանկարներ են,նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը: Վան Գոգի ինքնասպանությունը 37 տարեկան հասակում հետևանք է եղել հոգեկան հիվանդության ու աղքատության: Մանրամասն ծանոթացեք այս հղումներով՝ Վինսենթ Վան Գոգ. պոստիմպրեսիոնիստներ, Վինսենթ Վան Գոգ , Սիրով՝ Վինսենթ

                                                                   Պաբլո Պիկասո

22730528_1581751755216029_6619062914291472469_n

Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիստական շարժման հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։

Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։ Սիրով առաջարկում եմ դիտել այս ֆիլմը՝  Պաբլո Պիկասո:

                                                             Սալվադոր Դալի

download

Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրողև սյուրռեալիզմի  հիմնադիրներից։

Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, մեծապես գովազդել է այդ ոճը. ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի նկարներն արտացոլում են տեսիլքային կերպարներ ու ամենօրյա առարկաներ՝ անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսիք են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում (1931 թվական, Նորագույն արվեստի թանգարան, Նյու Յորք )։ Դալիի արվեստը ծագում է հենց սյուրռեալիստական էսթետիկայից, որտեղ նա գտել է իրեն առավել հոգեհարազատ մոտիվները։ Այն բոլոր սյուժեները, որոնք տեղափոխվում են Դալիի մեկ նկարից մյուսը, բացում են հեղինակի ապրումների աշխարհը, այդ բոլոր սյուժեները գտան իրենց արտացոլանքը նաև պոեմների և ֆիլմերի  մեջ, որոնք Դալին նկարահանում էր Լուի Բունյուելի հետ համատեղ («Անդալուզական շունը» 1928 թ, «Ոսկե դար» 1930 թ):

Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Առաջարկում եմ դիտել նաև այս ֆիլմը՝Սալվադոր Դալի:

Այժմ ՀԱՊ-ում ցուցադրվում են  Սադլվադոր Դալիի աշխատանքները «Դալի-Պիկասո» ցուցահանդեսում:

                                                                  Անրի Մատիս

images

Ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ, ֆովիզմի պարագլուխ։

Մատիսի գեղանկարչությունը ներազդում է գունապատկերների ծայրահեղ հագեցածությամբ, գծային ռիթմերի երաժշտականությամբ, մաքուր գունահարաբերումներով: Մատիսը աշխատել է նաև գրաֆիկայի, գունավոր թղթերով ապլիկացիայի, քանդակագործության, վիտրաժի ոլորտներում: Չնայած նկարիչը չի դիմել ժամանակակից կյանքի կոնկրետ իրադարձություններին, անմիջականորեն չի արձագանքել դարաշրջանի հասարակական ցնցումներին՝ նրա լավատեսական արվեստը կարևոր տեղ է գրավում 20-րդ դարի հումանիստական արժեքների շարքում:

Մատիսը ֆրանսիական մտավորականության առաջավոր ներկայացուցիչներից էր, խաղաղության պաշտպանության ակտիվ մարտիկ: Առաջարկոիմ եմ նրա մասին պատմող այս ֆիլմերը՝ Անրի Մատիս, Անրի Մատիսի «Պար» և «Երաժշտություն պանոները», Անրի Մատիսի ստեղծագործությունները :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s