Հեղնար աղբյուր, 1970 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ ֆիլմ։ Նկարահանվել է Մկրտիչ Արմենի համանուն վիպակի հիման վրա։
Մկրտիչն աղբյուրներ կառուցող հայտնի վարպետ է։ Նրա երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշին։ Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար։
Դերերում
- վարպետ Մկրտիչ – Սոս Սարգսյան
- վարպետի ընկերները – Գեղամ Հարությունյան, Արտավազդ (Արթուր) Փաշայան, Խաչատուր Աբրահամյան, Սերգեյ Չոլախյան, Ա. Դոնգելյան, Արսեն Բագրատունի
- Հեղնար – Յու. Ռուստամյան
- Երանոս – Հակոբ Ազիզյան
- Վարոս – Ալեքսանդր Ղարիբջանյան
- ծերունի Վարոս – Գուժ Մանուկյան
- Գալուստ – Հ. Ղազարյան
- Մկրտիչի մայրը – Մարիա Սիմոնյան
- Երանոսի կինը – Գալյա Նովենց
- Մանան – Կարինե Սուքիասյան
- Գեղամ – Ազատ Գասպարյան