Խորհրդային ֆիլմերի ցանկ

«Տասներկու աթոռ» 12 стульев (1971) 

«Տասներկու աթոռ» , դասական երգիծական վեպ, որի համահեղինակներն են օդեսացի խորհրդային գրողներ Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը:

Այն գրվել է 1928 թվականին: Վեպի սյուժեն նկարագրում է 12 աթոռներից մեկի մեջ պահված զարդեր փնտրողների կերպարներն ու նրանց արկածները: Ստեղծագործության գլխավոր հերոս Օստապ Բենդերը երևում է նաև համահեղինակների մեկ այլ՝ «Ոսկե հորթը» երգիծական վեպում: Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Տասներկու աթոռ» վեպն էկրանավորվել է և նկարահանվել 1971 թվականին: 1927 թվականին Իպոլիտ Մատվեևիչ Վորոբյանինովը` նախկին Սովետական Միության ազնավականության առաջնորդը, աշխատում էր ԶԱԳՍ-ում որպես գործակալ: Նրա մահացող զոքանչը մահվան մահճում գտնվելիս տեղեկացնում է, որ իրենց ընտանեկան զարդերը բոլշևիկներից թաքցնելու համար պահել են իրենց հյուրասենյակի տասներկու աթոռներից մեկի պաստառի տակ: Սակայն այդ աթոռներն այլ մյուս անձնական ունեցվածքի հետ միասին, կոմունիստներն առգրավել էին ռուսական հեղափոխությունից հետո:

Վորոբյանինովը ցանկանում է գտնել այդ գանձերը և դրանց որոնման համար մեկնում է Ստարգորոդ, որտեղ հանդիպում է Օստապ Բենդերին, ով խորամանկությամբ իմանում է նրա քաղաք գալու պատճառի մասին և պարգևավճարի դիմաց դառնում է նրա գործընկերն ու որոշում օգնել նրան: Նրանք գտնում են աթոռները, որոնք պետք է վաճառվեն Մոսկվայի աճուրդում: Սակայն դրանք գնել չի հաջողվում, քանի որ աթոռների հավաքածուն վաճառվում է հատ-հատ: Աթոռների որոնման համար թափառելով ամբողջ Ռուսաստանով, նրանք մի շարք զավեշտալի արկածներ են ունենում, այդ թվում՝ ապրում են ուսանողական հանրակացարանում, աշխատում նավի վրա՝ պաստառներ փակցնելով, որով կհասնեն ափ, մոլորեցնում են գյուղի շախմատային ակումբի միջազգային մրցույթի մասնակիցներին, ոտքով անցնում Վրաստանի լեռները: Վորոբյանինովի զոքանչի գաղտնիքը լսել էր նաև հայր Ֆեոդորը, ում գանձեր գտնելու գաղափարը զրկել էր ողջամտությունից:

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են»  А зори здесь тихие (1972)

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են»  խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1972 թվականին, ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկու կողմից` Բորիս Վասիլևի համանուն վիպակի մոտիվներով։ Կինոնկարը խորհրդային կինեմատոգրաֆի դասական նմուշ է և նվիրված է պատերազմի թեմային։ Կինոնկարի հիմնական գործողություններն ընթանում են 1942 թվականին` ԿարելիայումՀայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Խորհրդային զորքերի թիկունքում գտնվող երկաթուղային ուղեբաժանքում տեղակայված են հակաօդայինների դասակի երկու ջոկեր։ Ուղեբաժանքի պարեկ, ավագ Ֆեդոտ Վասկովի մոտ ուղարկում են կամավորական աղջիկների, որոնցից շատերը նոր էին ավարտել դպրոցը։

Դասակի մարտիկներից մեկը` Ռիտա Օսյանինան, անտառում նկատում է երկու գերմանացի դիվերսանտների։ Վերադառնալով, նա այդ մասին զեկուցում է Վասկովին։ Վերջինս որոշում է կանգնեցնել թշնամական խմբին։ Ավագ Վասկովը, մարտիկներ Ժենյա Կոմելկովան, Ռիտա Օսյանինան, Լիզա Բրիչկինան, Գալյա Չետվերտակը և Սոնյա Գուրվիչը դուրս են գալիս դիվերսանտներին բռնելու, որոնց հնարավոր նպատակը երկաթուղին էր։ Մարտիկները դարանակալում են անտառում, սակայն այնտեղ հայտնվում են ոչ թե երկու, այլ տասնվեց դիվերսանտներ։ Վասկովի ջոկատը գերմանացիների հետ անհավասար մարտի է բռնվում։ Քանի որ օգնություն էր հարկավոր, Լիզան, ում Վասկովն ուղարկում է նոր ուժեր կանչելու, խեղդվում է ճահիճում։ Աղջիկները զոհվում են մեկը մյուսի ետևից, չնայած Վասկովը փորձում է պաշտպանել նրանց` որքան հնարավոր է։ Սակայն ողջ է մնում միայն նա։ Վիրավոր և գրեթե անզեն, Վասկովը կարողանում է գերի վերցնել ողջ մնացած դիվերսանտներին` իրենց հրամանատարի հետ միասին։ Երբ նրանց տանում էր դեպի թիկունք, տեղ են հասնում խորհրդային զինվորները։ Զորացրվելուց հետո Վասկովը որդեգրում է Ռիտա Օսյանինայի որդուն։

Երեսուն տարի անց, Վասկովն ու իր որդեգիրը հուշատախտակ են տեղադրում այն վայրում, որտեղ զոհվել էին աղջիկները։

«Ալ առագաստներ» Алые паруса (1961)

1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոն «Մոսֆիլմ» կինոստուդիայում (արտադրությունը՝ Մանկական ֆիլմերի ստեղծագործական միավորման) Ալեքսանդր Գրինի համանուն վիպակի էկրանավորումն է։

Ծովափնյա փոքրիկ քաղաքում ապրում է նախկին նավաստի Լոնգրենը, որը պատրաստում է խաղալիք նավեր և հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Կնոջ մահնվանից հետո նա միայնակ է մեծացնում իր դստերը՝ Ասոլին։ Մի անգամ ինչ-որ ծերունի Ասոլի համար գուշակում է, որ մի օր նրան կտանի գեղեցիկ արքայազնը ալ առագաստներ ունեցող նավով։ Ասոլի վրա բոլորը ծիծաղում են, բայց այդ ամենն իրականություն է դառնում։ Աղջկա երազանքն իրականանում է ալ առագստներով ճերմակ նավի տեսքով և ի դեմս նրա երիտասարդ նավապետ Արթուր Գրեյի, որը սիրահարվել էր Ասոլին։

«Անդրեյ Ռուբլյով » Андрей Рублев (1966)

1966 թվականին «Մոսֆիլմ»-ում նկարահանված Անդրեյ Տարկովսկու պատմական կինոդրաման: Սկզբում որոշված էր, որ ֆիլմի վերնագիրը լինի «Չարչարանքներ ըստ Անդրեյի»:

Ֆիլմը բաժանված է 8 նովել-էպիզոդների, որոնք նկարագրում են XV դարասկզբին ՝ 1400-ից 1423 թվականներին Ռուսիայում տիրող խառնաշփոթ ժամանակաշրջանը, հոգևորական-սրբանկարիչ Անդրեյ Ռուբլյովի աչքերով: Առանձին նովելները սյուժետապես քիչ են կապված միմյանց, բայց պատկերում են միջնադարյան Ռուսիայի ամբողջական պատկերը: Առաջին, ոչ մեծ գլուխը ցուցադրում է հոգևորականի թռիչքը օդապարիկով: Պատմությունը սկիզբ է առնում Անդրանիկյան մենաստանից երեք հոգևորականների՝ Դանիլի, Կիրիլի և Անդրեյի հեռանալով: Վատ եղանակի պատճառով հեգևորականները կանգ են առնում խոշոր ախոռի կամ գոմի կտուրի տակ, որտեղ ներկայացում է ցույց տալիս թափառական արտիստ-խեղկատակ: Չի հասցնում նա հանգստանալ ավարտից հետո, երբ նրան ծեծելով տանում են գյուղական ոստիկանները:

  • Аты-баты, шли солдаты… (1976)

«Բալլադ զինվորի մասին» Баллада о солдате (1959)

խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1959 թվականին, ռեժիսոր Գրիգորի Չուխրայի կողմից: Ֆիլմի առաջին ցուցադրությունը ԽՍՀՄ-ում կայացել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին:

Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին: Երիտասարդ զինվոր Ալյոշա Սկվորցովը հերոսական արարք է կատարում, մեկ մարտի ընթացքում կարողանում է հակառակորդի երկու տանկ վնասազերծել: Հրամանատարությունը ցանկանում է նրան ներկայացնել պարգևի, բայց Ալյոշան խնդրում է, որ իրեն արձակուրդ տրամադրեն, որպեսզի կարողանա տեսակցել իր մորը: Նրան տրամադրում են արձակուրդ՝ ընդամենը վեց օրով: Իր մոր համար նվեր գնելուց հետո նա ճանապարհ է ընկնում:

Ճանապարհին նրան հանդիպում են և լավ, և վատ մարդիկ: Հուսահատված հաշմանդամին օգնում է գտնել ընտանեկան երջանկությունը և հանդիպում է Շուրա անունով աղջկան: Վերջինիս հետ հանդիպումով Ալյոշայի մոտ ծնունդ է առնում առաջին սիրո զգացմունքը: Վերջապես երբ հասնում է գյուղ, մոր հետ հանդիպմանը մնացել էր ընդամենը մի քանի րոպե: Նա գրկում է մորը և խոստանում, որ կվերադառնա ու կրկին բռնում է ռազմաճակատ մեկնող ճանապարհը: Ֆիլմի հեղինակները չեն թաքցնում, որ Ալյոշայի խոստումը մնում է անկատար, իսկ մայրը մինչ օրս գնում և կանգնում է այն ճանապարհին, որով ինչ-որ ժամանակ իր որդուն ճանապարհել էր ռազմաճակատ…

Фильм сказки

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s